Լուկաշենկոն և Պուտինը պայմանավորվել են Բելառուսին նորագույն սպառազինությունների մատակարարման մասին
Բելառուսի և Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինը Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել են հանրապետությանը Ռուսաստանի Դաշնությունից նորագույն սպառազինություն մատակարարել, ասել է Բելառուսի ղեկավարի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը։
Նրա խոսքով, առաջնորդները առարկայական քննարկել են իրավիճակը աշխարհում, տարածաշրջանում, Ուկրաինայում: «Այս համատեքստում գլխավոր թեմաներից մեկը Բելառուսում բանակցությունների ընթացքն էր և ռուսական ու ուկրաինական կողմերի դիրքորոշումները»,- ասել է նա, մեջբերում է ԲԵԼՏԱ-ն։
Լուկաշենկոն ուրբաթ օրը՝ մարտի 11-ին է վերադարձել Ռուսաստանի մայրաքաղաք կատարած այցից։
Պուտինի և Լուկաշենկոյի բանակցությունները Մոսկվայում մոտ հինգ ժամ են տևել։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, որը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում ռուսական կողմն է ներկայացնում։ Միաժամանակ նախագահները միաձայն եկել են այն կարծիքին, որ Կիևը ցանկության դեպքում հակամարտությունը ցանկացած պահի կարող է դադարեցվել, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.