Բայրամով. Ադրբեջանը Հայաստանին հարաբերությունները կարգավորելու հինգ կետից բաղկացած առաջարկ է ուղարկել
Ադրբեջանը Հայաստանին հարաբերությունները կարգավորելու հինգ կետից բաղկացած առաջարկ է ուղարկել։ Այդ մասին Anadolu-ին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Ադրբեջանը Հայաստան է ուղարկել հարաբերությունների կարգավորման մասին փաստաթուղթ՝ բաղկացած 5 հոդվածից, և սպասում է պատասխանի։ Եթե Հայաստանն անկեղծորեն ցանկանում է կարգավորել հարաբերությունները, սա շատ լավ հնարավորություն է նրանց համար»,- ասել է նա։ «Մոտ մեկ տարի է, ինչ Հայաստանից մեր առաջարկին արձագանք չկա։ Իր բարի կամքը դրսևորելու համար ադրբեջանական կողմը վերջերս նոր առաջարկ է արել Հայաստանին։ Առաջարկը համապարփակ փաստաթուղթ է... Մենք հայկական կողմին առաջարկել ենք մի քանի հիմնարար սկզբունքներ, որոնք ըստ էության ներառում են Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումը։ Մենք արտահայտել և հաստատել ենք մեր կարծիքը՝ պետությունների միջև հարաբերությունների կարգավորման հիմնարար սկզբունքներին և ավանդույթներին համապատասխան»։
Նշելով, որ առաջարկը վերջերս է ուղարկվել, Բայրամովն ասել է. «Փաստաթուղթը մեկ էջանոց է։ Եթե հայկական կողմը ցանկանում է, որ հարաբերությունները կարգավորվեն, ապա պետք է այս առաջարկին իր մոտեցումը հաղորդի։ Պետք է ասեմ, որ այս փաստաթղթում ամրագրված բոլոր սկզբունքները միջազգային հարաբերությունների սկզբունքներ են, արտասովոր ոչինչ չկա», տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.