Կառլեն ԽԱՉԱՏՐՅԱՆ․ ԻՆՉՊԵՍ ԿԱԶԴԵՆ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎՐԱ
Ռուսաստանում տնտեսական խնդիրներն ու գործազրկության աճը բացասաբար արձագանք են ունենալու նաև Հայաստանի սոցիալ–տնտեսական վիճակի վրա։
Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում նման կանխատեսում արեց ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանը` խոսելով Հայաստանի տնտեսության վրա հակառուսական պատժամիջոցների հնարավոր ազդեցության մասին։
«Ռուսաստանում թե՛ տնտեսական խնդիրները, թե՛ գործազրկության աճը օբյեկտիվորեն նվազեցնելու են Ռուսաստանում աշխատող մեր հայրենակիցների եկամուտները, ինչն էլ ուզենք թե չուզենք՝ անդրադառնալու է այստեղ եկող տրանսֆերտների ծավալի վրա։ Սա էլ իր հերթին կարող է հանգեցնել ներքին սպառման կրճատման` իր բոլոր բացասական հետևանքներով»,– ասաց նա` հավելելով, որ ՌԴ–ից փոխանցումները Հայաստանի ընդհանուր արտաքին փոխանցումների 40 տոկոսն են կազմում։
Ինչ վերաբերում է ՀՀ պարենային անվտանգության խնդիրներին ու դրա հետ կապված հնարավոր բարդություններին, Կառլեն Խաչատրյաննն ընդգծեց, որ մասնագետները վերջին օրերին բարձրաձայնում են իրենց մտահոգությունները, բայց պետական պաշտնյաները լոը հավաստիացնում են, որ այդ սցենարը քիչ հավանական է։
«Եթե մենք այդ խնդիրների մասին չխոսենք` ասելով՝ խուճապ չառաջանա, պետության մոտ «այդ կոճակները» հազիվ թե սեղմվեն, որ դրա մասին սկսեն մտածել»,– ասաց նա։
Այդուհանդերձ, ըստ բանախոսի, ստեղծված իրավիճակում ամեն ինչ չէ, որ սև գույնով է ներկված։ Խաչատրյանը փաստեց, որ ՌԴ տնտեսությունը հնարավոր զարգացումներին նախապես է պատրաստվել` մեծ քանակությամն արտարժույթ կուտակելով։ Բացի այդ` գազի ու նավթի գների աճը ևս դրական ազդեցություն կունենա ՌԴ–ի եկամուտների վրա։ Ինչ վերաբերում է Հայաստանին, մեր երկիրը կարող է շահել ՌԴ–ից ներկրումների հարցում` ռուսական ռուբլու փոխարժեքի անկման ֆոնին։
Կառլեն Խաչատրյանն կարծում է, որ բարձր որակավորում ունեցող ՏՏ մասնագետները չեն գալիս Հայաստանում մնալու, այլ միայն ժամանակավոր` իրենց ներկա խնդիրները լուծելու համար։
«Այստեղ մի 15-20 օր գուցե մնան, հայկական կազմակերպության միջոցով իրենց պատվերները Արևմուտքի ընկերությունների հետ կվերակնքեն, որպեսզի սանկցիաներից ազատվեն ու նորից կվերադառնան Ռուսաստան։ Իսկ ստացած գումարներն էլ, բնական է, առավելապես ծախսվելու են Ռուսաստանի շուկայում։ Ընդունում եմ, որ Հայաստանը որոշակի օգուտներ կստանա զուտ որպես միջնորդ` հարկերի, ինչ–որ ծառայութոյւններ մատուցելու հաշվին։ Բայց նստել ու սպասել, որ բում է լինելու, չեմ կարծում, որ ճիշտ է»,– ասաց նա։
Եզրափակելով ՌԴ–ի նկատմամբ Արևմուտքի կիրառած տնտեսական պատժամիջոցների թեման` Մերի Հովսեփյանը կարծիք հայտնեց, որ դրանց արդյունքում առաջացած տնտեսական բացասական էֆեկտը կարող է գործել հենց Արևմուտքի դեմ։
«Ըստ տարբեր գնահատականների, այս պատժամիջոցների ազդեցությունը ոչ միայն ՌԴ–ի ու նրա հիմնական առևտրային գործընկերների վրա է ազդելու, այլև ամբողջ համաշխարհային տնտեսության։ Վերջին գնահատականներով, համաշխարհային տնտեսության աճը նախորդ տարվա համեմատ կարող է դանդաղել 1.5 տոկոսի չափով»,– ասաց նա` հավելելով, որ գնահատականը նախնական է։ Իսկ վերջնական վնասները հնարավոր կլինի հաշվարկել, երբ պատժամիջոցների փաթեթը վերջնականապես հայտնի կլինի, հակամարտությունն էլ կդադարի։
Մինչ այդ օր օրի ու ժամ առ ժամ փոփոխվող իրավիճակը, մասնագետների խոսքով, հնարավորություն չի տալիս խորը և երկարաժամկետ ուսումնասիրություներ անել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.