Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԻՆԳ ԿԵՏԱՆՈՑ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԱՆՀԱՊԱՂ ՀՐԱՊԱՐԱԿՎԵՆ
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, անվտանգային հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությանն ու գրել.
«Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Հայաստանին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված 5 կետանոց առաջարկ է ուղղվել։
Դրանցից մեկը վերաբերվում է սահմանների դելիմիտացիա/դեմարկացիայի գործընթացին, իսկ մյուս կետերի վերաբերյալ ադրբեջանցի դիվանագետը մանրամասներ չի հաղորդել։
Հայաստանի իշխանությունն այս առաջարկի վերաբերյալ որևէ տեղեկություն չի փոխանցել, չի պարզաբանել, հայ հասարակությանն իր մոտեցումների մասին ոչինչ չի հայտնել։
Եթե Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունը՝ ՀՀ-ին փոխանցվող առաջարկի վերաբերյալ, համապատասխանում է իրականությանը, ապա դրա վերաբերյալ ՀՀ իշխանության լռության պահպանումը մեծ թվով հարցեր է առաջացնում։
Ամենայն հավանականությամբ, կուլիսների հետևում, Ադրբեջանի ու Հայաստանի միջև կա կամ եղել է գործընթաց, որի ընթացքն իր ազդեցությունն է թողել այս օրերին Արցախում նկատվող իրադարձությունների, մասնավորապես, կտրուկ լարման վրա։
Այս առաջարկների անհապաղ հրապարակումը կարևոր է հենց այն պատճառով, որ շատ բան կբացահայտի ՀՀ և Արցախի շուրջ ստեղծված իրադրության և ադրբեջանական հավակնությունների մասին»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 05:11
Постоянный представитель Республики Арцах во Франции Ованнес Геворкян обратился с открытым письмом к президенту Франции Эммануэлю Макрону в связи с визитом французского посла в оккупированный Шуши.
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.