Փորձագետ․ Հայաստանը կարող է հասնել գազի գների իջեցման
Երկարաժամկետ հեռանկարում Հայաստանում գազի գինը իջեցնելու հնարավորություն կա։ Այս հնարավորությունը տալիս է «Գազպրոմ»-ի սահմանած միջին գինը՝ 265 դոլար։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկայի ոլորտում փորձագետ Վահե Դավթյանը։
Նա պարզաբանեց, որ հաշվի առնելով եվրոպական շուկաներում թանկացումները՝ «Գազպրոմ»-ը գերշահույթ է ստանում, ինչը թույլ է տալիս մեծ ռազմավարական ռեսուրս ձևավորել իր դաշնակիցների, այդ թվում՝ Հայաստանի համար։
Երևանի համար շատ կարևոր է կառուցել գրագետ քաղաքականություն, գրագետ էներգետիկ դիվանագիտություն և փորձել օգտվել այս իրավիճակից։ Պետք է հաշվի առնել, որ Հայաստանի համար սահմանին գազի գինը շուկայականից շատ ավելի ցածր է։ Այստեղ հիմնական հարցը շարունակում է մնալ ներշուկայական սակագների կարգավորումը։ Սահմանին գինը բավականին ցածր է, սակայն ներքին սակագների առումով ԵԱՏՄ երկրներից ամենաբարձր ցուցանիշն ունենք։ Սահմանին ավելի հեշտ է գնի նվազման հասնել, քանի որ այստեղ խնդիրն ուղղակիորեն հիմնված է ռուս-հայկական հարաբերությունների վրա։ Ինչ վերաբերում է ներքին սակագնին, ապա կարելի է խոսել ընկերության գործառնական մոդելի վերանայման, շահութաբերության վերանայման մասին, որը կազմում է 9 տոկոս, ինչը բավական դժվար է ապահովել։ Եթե սահմանին դիվանագիտական գործիքների կիրառմամբ որոշակի գնի իջեցում ապահովելու հնարավորություն կա, ապա ներսում իրավիճակը գործնականում անհուսալի է, այն լուծելը շատ դժվար է։
«Միևնույն ժամանակ, չեմ կարծում, որ հայկական կողմը պետք է բանակցություններ նախաձեռնի սահմանին գնի իջեցման շուրջ, նույնիսկ հայտարարությունների մակարդակով։ Ռուսաստանն ունի կայունացման հիմնադրամ (Ազգային բարեկեցության հիմնադրամ), և բոլոր միջոցները, որոնք ձևավորվում են բյուջեով սահմանված գնից բարձր, ուղարկվում են այս հիմնադրամ։ Վերջինս թույլ է տալիս հատկապես ճգնաժամային իրավիճակում հավասարակշռել շուկան և աջակցություն ցուցաբերել տնտեսության առանձին ոլորտներին։ Ելնելով դաշնակցային հարաբերություններից՝ հայկական կողմն առայժմ պետք է ձեռնպահ մնա սահմանին գների իջեցման հարցում նախաձեռնություններից։ Ռուսաստանում այժմ ծանր տնտեսական վիճակ է, և այն շահույթը, որը գոյանում է թանկացումների արդյունքում, ուղղվելու է Ռուսաստանի տնտեսության առաջնահերթ ոլորտներին։ Երևանը պետք է լինի ճկունություն,դիվանագիտություն և դաշնակցային սկզբունքին հավատարմություն ցուցաբերի։ Այս հարցերը կարող են բարձրացվել արդեն հետճգնաժամային շրջանում»,- ասաց նա։
ԵԱՏՄ-ում գազի գները շարունակում են մնալ կանխատեսված մակարդակում և բխում են, ինչպես ընդգծեց Դավթյանը, դարձյալ «Գազպրոմ»-ի քաղաքականությունից, ըստ որի՝ 2022թ․ բյուջեի հիմքում դրված է 265 դոլար արտահանման միջին գինը։ Հայաստանը սահմանին բնական գազի ամենացածր գնով շարունակում է զբաղեցնել երկրորդ տեղը Բելառուսից հետո, սակայն ներքին սակագներն այլ հարց են։ Ուստի, խոսելով հայկական ապրանքների մրցունակության մասին, պետք է հիմնվել վերջին ցուցանիշի վրա։
Ընդհանուր առմամբ, հայկական արտադրանքն արտաքին շուկաներում կշարունակի կորցնել իր մրցունակությունը ռուբլու արժեզրկման պատճառով, ինչը բարդացնում է Հայաստանից արտահանողների խնդիրը՝ որոշակի տեղ զբաղեցնել ռուսական շուկայում և մրցակցել ռուս արտադրողների հետ։ Բայց ներկրողները կարող են օգտվել այս իրավիճակից և ստանալ որոշակի դիվիդենտներ։ Առանձին ապրանքների խմբի մասով հայկական արտադրանքը ներքին շուկայում կարող է բարձրացնել իր մրցունակությունը, բայց ընդհանուր առմամբ դա անելը չափազանց դժվար է, քանի որ Հայաստանը չի արտադրում, օրինակ, եվրոպական ապրանքներին համարժեք արտադրանք»,- եզրափակեց փորձագետը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: