Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ անվտանգության հարցերով երկխոսության վերսկսմանը
Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ անվտանգության հարցերով երկխոսության վերսկսմանը, եթե ԱՄՆ-ն պատրաստ է դրան։ Այս մասին ռուսական Առաջին ալիքի եթերում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։
Նրա խոսքով՝ Մոսկվան պատրաստ է ԱՄՆ-ի հետ աշխատել Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրի շուրջ։
«Մենք, եթե ամերիկացիները պատրաստ լինեն դրան, իհարկե կարող ենք վերսկսել երկխոսությունը և տրամադրված ենք դրան, ինչպես և ՀՍԿՊ-ի շրջանակում աշխատանքին, որտեղ ևս որոշակի դադար կա։ Ամեն ինչ Վաշինգտոնից է կախված»,-ասել է նա։
Անդրադառնալով Եվրատլանտյան տարածաշրջանի անվտանգության վերաբերյալ ՌԴ-ի առաջարկներին, որոնք հրապարակվել են անցյալ տարվա դեկտեմբերին, Ռյաբկովը նշել է, որ հազիվ թե դրանք լիովին ուժի մեջ են մնում, քանի որ եվրոպական անվտանգության հետ կապված իրավիճակն արմատապես փոխվել է: Նա ռազմավարական սխալ է անվանել ՌԴ-ի հետ անվտանգության շուրջ բանակցությունների օրակարգը փոխելու` Վաշինգտոնի փորձերը:
Դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանի կողմից ռազմավարական կայունության թեմայով միակողմանի զիջումներ չեն լինի։
«Վերջին տարիների ընթացքում մենք մշտապես ընդգծել ենք, որ ռուսական կողմից որևէ միակողմանի զիջում չկա և չի կարող լինել։ ԱՄՆ-ի «ուզում եմ»-ներին ընդառաջ ոչ մի քայլ չի կարող լինել»,-ասել է Ռյաբկովը։
Նա կարծում է, որ Մոսկվան չափազանց տևական ժամանակ համոզվել է, որ Վաշինգտոնում իրեն չեն լսում և հաշվի չեն առնում Ռուսաստանի արմատական շահերը:
Փոխնախարարը միաժամանակ հավելել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շփումները չեն ընդհատվում և շարունակվում են մշտական ռեժիմով:
Ռյաբովը նաև քննադատել է երրորդ համաշխարհային պատերազմի մասին Վաշինգտոնի հայտարարությունները: Նա նման արտահայտությունները նյարդերի վրա խաղալու փորձ է անվանել։
Անդրադառնալով Մոսկվայի հակադարձ միջոցառումներին՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցներին ի պատասխան, Ռյաբկովը հայտնել է, որ Արևմուտքի դեմ պատասխան անհատական պատժամիջոցների ցուցակները պատրաստ են:
Անցյալ տարվա վերջին Մոսկվան Բրյուսելին և Վաշինգտոնին է փոխանցել անվտանգության երաշխիքների մասին փաստաթղթերի նախագծերը, գլխավոր պահանջը ՆԱՏՕ-ի՝ արևելք չընդարձակելն էր, մասնավորապես՝ Ուկրաինայի հաշվին: Սակայն արևմտյան գործընկերները, ռուսական ղեկավարության կարծիքով, անտեսել են այդ կետը իրենց հետագա պատասխանում, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.