ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ կոշտ առճակատման էներգետիկ ոլորտում
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ կոշտ առճակատման էներգետիկ ոլորտում, եթե դրա անհրաժեշտությունը լինի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ համաեվրոպական համագործակցության բաժնի տնօրեն Նիկոլայ Կոբրինեցը։
«Ռուսաստանը մնում է հուսալի մատակարար, համաշխարհային մակարդակի էներգետիկ անվտանգության երաշխավոր։ Մենք արժևորում ենք այս համբավը, սակայն անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք կոշտ դիմակայության էներգետիկ ոլորտում։ Կարծում եմ, որ Եվրամիությունը դրանից չի շահի։ Մեր նյարդերն ավելի ամուր են»,- ասել է Կոբրինեցը «Интерфакс»-ին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ Եվրահանձնաժողովի տվյալներով՝ Ռուսաստանին բաժին է ընկնում ԵՄ ներկրվող գազի մոտ 45 տոկոսը, նավթի 25 տոկոսը և ածուխի 45 տոկոսը, «այնպես որ Բրյուսելը չի կարող չհասկանալ դրա խոցելիությունը»:
Դատելով ԵՄ ներկայացուցիչների հայտարարություններից՝ Եվրոպան մտադիր է «ամեն գնով» անկախանալ Ռուսաստանից էներգակիրներից, և այդ գինը «պետք է վճարեն ոչ թե եվրոպական բյուրոկրատիայի էլիտան, այլ սովորական եվրոպացի հարկատուները», հավելել է նա։
Կոբրինեցը նշել է, որ ԵՄ-ն ծրագրում է աստիճանաբար հրաժարվել ռուսական էներգիակիրներից և այլընտրանքային միջոցներ գտնել, ինչը կպահանջի ժամանակ և ներդրումներ։
«Զուտ տնտեսական տեսանկյունից ծրագրերն այնքան էլ ռացիոնալ չեն։ Համաշխարհային էներգետիկ շուկաներն անկայուն վիճակում են, եթե ոչ՝ խուճապային։ Թե ինչ մակարդակի կհասնեն գները, հայտնի չէ։ Բայց արդեն պարզ է, որ ԵՄ-ն ստիպված է լինելու գազի, նավթի և էլեկտրաէներգիայի համար վճարել չափազանց բարձր գին։ Դա իրենց ընտրությունն է»,- ասել է նա։
Նա հավելել է, որ Ռուսաստանի արձագանքը ԵՄ պատժամիջոցներին մշակվում է, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.