Թովմասյան. Ադրբեջանական քաղաքականությունը, ոչ այլ ինչ է, քան ցեղասպանության շարունակություն
Ադրբեջանական զինուժի կողմից շարունակ իրականացվող ահաբեկչական քաղաքականությունը, երբ մարդանց պարտադրում են իրենց բնակարանները ազատել, ոչ այլ ինչ է,քան եղեռնի և ցեղասպանության շարունակություն: Այս մասին ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
«Ռուս-ուկրաինական պատերազմի սկսման օրվանից Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության սահմանները խաղաղ չեն․ թշնամին տարբեր սադրանքների իրականացմամբ շարունակում է լարվածության մեջ պահել երկու հանրապետությունների բնակիչների կյանքը։ Երեկ նույնիսկ արձանագրվեց, որ մենք ունենք զոհ և վիրավոր ՀՀ սուվերեն տարածքում կրակոցների հետևանքով և վիրավորված խաղաղ բնակիչ Արցախում։ Ադրբեջանական զինուժի կողմից շարունակ իրականացվող ահաբեկչական քաղաքականությունը, երբ մարդանց պարտադրում են իրենց բնակարանները ազատել, ոչ այլ ինչ է,քան եղեռնի և ցեղասպանության շարունակություն»,- ասել է նա։
Նրա խոսքով`այս ֆոնին աշխարհում մենք գրեթե չենք տեսնում այնպիսի արձագանք, որը տեսնում ենք ուկրաինական դեպքերի առնչությամբ՝ գրեթե չկան պատժամիջոցներ Ադրբեջանի նկատմամբ, չեն իրականացվում հստակ քայլեր, որոնք որ կզսպեն Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները։
«Այս միտումը կա և մենք պետք է բարձրաձայնենք երկրակի ստանդարտների մասին, որովհետև Խրամորթում և Արցախի մյուս բնակավայրերում ապրող քաղաքացիները ևս ունեն կյանքի իրավունք, ունեն իրենց կյանքը խաղաղ տնօրինելու իրավունքև այդ իրավունքներն իրացնելու ազատություններ, հետևաբար ինչո՞վ է տարբերվում այդ քաղաքացին Ուկրաինայի կամ աշխարհի որևէ այլ պատերազմական իրավիճակում գտնվող երկրի քաղաքացուց։ Նկատենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում ևս գրեթե այսպիսի իրավիճակ էր, աշխարհը լռում էր, երբ օգտագործվում էին արգելված զենքեր, երբ ոչնչացվում էին հայկական բնակավայրերը, երբ կիրառվում էին զանգվածային ոչնչացման զենքեր խաղաղ բնակիչների նկատմամբ։ Սա շատ վտանգավոր իրավիճակ է, որին համարժեք գնահատականի չարժանացնելու դեպքում ունենալու ենք շատ տխուր պատկեր։ Հետևաբար ցանկանում եմ արձանագրել, որ դիմել եմ իմ միջազգային մի շարք գործընկերների՝ խնդրելով հրատապ արձագանք այս առնչությամբ, ինչպես նաև Արցախի գազատարի առնչությամբ»,- ասել է նա, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: