Արտակ Բեգլարյան․ Գազամատակարարման վերականգման համար կիրառվում են բոլոր հնարավոր լծակները
Արտակ Բեգլարյանը հանդիպել է մի խումբ տեղահանվածների հետ և ներկայացրել ընթացիկ իրավիճակը: Այս մասին հայտնում են Արցախի Կառավարությունից:
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը մարտի 13-ին, բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանի հետ միասին, այցելել է Ստեփանակերտի հյուրանոցներից մեկը, հանդիպել այնտեղ ժամանակավորապես բնակվող տեղահանված քաղաքացիների հետ:
Պետական նախարարը զրուցել է նրանց հետ և լսել հուզող խնդիրներն ու մտահոգությունները, ներկայացրել բնակարանային ապահովման շուրջ իրականացվող պետական քաղաքականությունը:
Արտակ Բեգլարյանը վստահեցրել է, որ մեր բոլոր տեղահանված հայրենակիցներն ապահովվելու են անհրաժեշտ բնակտարածքով, իսկ բնակարանների տրամադրման գործընթացն իրականացվելու է թափանցիկ ու արդար եղանակով՝ կիրառելով էլեկտրոնային հերթագրման համակարգ:
Տեղահանված քաղաքացիների հետ քննարկվել են նաև հանրային հնչեղության մի շարք այլ հարցեր: Խոսելով անվտանգային ընթացիկ իրավիճակի մասին՝ պետական նախարարն ընդգծել է, որ համապատասխան կառույցներն ու, հատկապես, Պաշտպանության բանակը տիրապետում են իրավիճակին, կատարում անհրաժեշտ նախազգուշական աշխատանքներ, որոնք երբեմն հրապարակայնացման ենթակա չեն:
Ինչ վերաբերում է գազամատակարարման վերականգնմանը և ենթակառուցվածքների անխափան աշխատանքին, Արտակ Բեգլարյանը տեղեկացրել է, որ Արցախի իշխանությունների կողմից կիրառվում են ազդեցության բոլոր հնարավոր լծակները, իսկ ՌԴ խաղաղապահ զորակազմի և ՀՀ գործընկերների աջակցությամբ բանակցություններ են վարվում՝ հույս հայտնելով, որ առաջիկա օրերին արդյունքները շոշափելի կլինեն և իրավիճակը կկարգավորվի, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-23 17:16
Сможет ли действующая власть, ориентированная на протурецкий вектор, заставить отказаться и от символа армян – Арарата?
-
2025-04-23 16:22
Бывший министр иностранных дел Арцаха Давид Бабаян через свою семью передал изданию 168.am запись телефонного разговора из бакинской тюрьмы.
-
2025-04-23 15:16
Парламентская фракция оппозиционного блока «Армения» готова обсудить предложение о запуске процесса импичмента, озвученное депутатами фракции «Честь имею». Об этом на традиционных брифингах в Национальном Собрании заявила 23 апреля депутат от оппозиционного блока «Армения», член АРФ Дашнакцутюн Кристине Варданян
-
2025-04-23 15:10
Повторные подземные толчки произошли в Стамбуле, люди выбежали на улицы, наблюдались перебои с электричеством, сообщает РИА Новости со ссылкой на своего корреспондента.