Արամ Վարդևանյան․ Արցախում հումանիտար աղետ է
Սա իսկապես աբսուրդ է, նման հումանիտար աղետ պատկերացնել դժվար է: Այս մասին իր ֆեյսբուքյան լայվով ասում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
«Արցախում գտնվող մեր եղբայրները, քույրերն այսօր ունեն տարրական, էլեմենտար խնդիր. այստեղ մարտի 8-ից չկա գազ, որովհետև գազատարը վնասվել է ադրբեջանական ուժերի գործողությունների արդյունքում և մինչ օրս այն չի վերականգնվել: Ըստ բնակիչների, որոշակի պրոցեսներ փորձում են անել, կարելի է ասել, նույնիսկ խաղաղապահների կողմից են քայլեր ձեռնարկվում, բայց որևէ կիրառական արդյունք մինչ այս պահը չկա: և այստեղ հարց է առաջանում, որ եթե այսքան օր այս վիճակն է Արցախում և Հայաստանի իշխանությունները որւեէ միջոց չեն ձեռնարկում, այստեղ առնվազն կարելի է անհանգստանալ»,-ասաց նա:
Վարդևանյանի խոսքով` աբսուրդ է, որ այս խնդրները չեն լուծվում Արցախում, հազարավոր քաղաքացիների իրավունքներ Արցախում ծայրահեղ աստիճանի ոտնահարվում են:
«Փաստն այն է, որ Արցախի Հանրապետությունը գոյություն ունի, ունի բոլոր պետական ինստիտուտները, ունի պետականությանը բնորոշ բոլոր հատկանիշները ու այդ պայմաններում ունենալ նման վիճակ և դրա վերաբերյալ չլինի լուծում, աբսուրդ է»,-ասաց նա:
Նրա խոսքով` Հայաստանի Հանրապետությունը պետք է պահանջատեր լինի, բարձրաձայնի, որ հարցը րոպե առաջ լուծվի, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 19:37
Евросоюз внес в санкционный список азербайджанский танкер «Zangazur», который, по информации европейских чиновников, относится к «теневому флоту» России.
-
2025-06-04 19:35
С июля посольство Германии в Ереване будет принимать заявки на шенгенскую визу не напрямую, а через систему TLScontact. Об этом сообщила пресс-служба диппредставительства.
-
2025-06-04 19:34
Армения и Азербайджан договорились о совместных поисках без вести пропавших. Об этом директор Службы национальной безопасности Армении Армен Абазян заявил журналистам.
-
2025-06-04 19:32
Украина несет огромные потери и отступает по всей линии фронта, поэтому пытается запугать Россию терактами, заявил президент Владимир Путин.