Последние новости

Ուկրաինան հայտարարել է Ռուսաստանի հետ տեսակոնֆերանսների ձևաչափով բանակցությունների շարունակման մասին

Ուկրաինան հայտարարել է Ռուսաստանի հետ տեսակոնֆերանսների ձևաչափով բանակցությունների շարունակման մասին։ Ինչպես նշել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, բանակցությունների հերթական փուլը կկայանա մարտի 14-ին։

«Եվ նորից։ Բանակցություններն ընթանում են նոն-ստոպ, տեսակոնֆերանսների ռեժիմով։ Մշտապես գործում են աշխատանքային խմբերը։ Բազմաթիվ հարցեր մշտական ուշադրություն են պահանջում։ Երկուշաբթի, մարտի 14-ին, տեղի կունենա բանակցային նիստ, որտեղ կամփոփվեն նախնական արդյունքները...»,- գրել է նա Թվիթերում, տեղեկացնում է News.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ