Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԱՅՍ ՊԱՀԻՆ ՄԱՍՇՏԱԲԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԲԱՐՁՐ ՉԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ
Շփման գծի ադրբեջանական կողմում տեղի ունեցող շարժերի վերաբերյալ միմյանց հակասող տեղեկություններ են շրջանառվում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Որքան ինձ է հայտնի, կան որոշ ուղղություններով փոքր, սակայն խիստ սահմանափակ տեղաշարժեր ու դա ինձ հիմք չի տալիս եզրահանգումներ անել, որ Ադրբեջանը լայնամասշտաբ գործողությունների նախապատրաստություն կամ վերախմբավորումներ է անում։
Այս պահին ես մասշտաբային գործողությունների հավանականությունը հատկապես Արցախի ուղղությամբ բարձր չեմ համարում, ինչը բնականաբար չի նշանակում, որ լոկալ գործողություններ կամ տարբեր բնույթի սադրանքներ Արցախի կամ Հայաստանի սահմանին հավանական չեն։
Ավելին, իրադարձությունները կարող են արագանալ և կարճ ժամանակ հետո նոր սցենարներ ուրվագծել, բայց այս պահին միանշանակ գնահատականներ հնչեցնելու հիմքեր չունեմ։
Հայաստանի պետական մարմինները կարծում են, թե իրենց միակ գործառույթը փաշինյանական անձնական օրակարգի սպասարկումն է և դրանով պայմանավորված ձախողում են նաև տեղեկատվական անվտանգության ապահովման իրենց պարտականությունները։
Հուսով եմ, որ գոնե Արցախի պաշտպանության բանակը կարձագանքի դեռ երեկվանից շրջանառվող և Արցախի մեր հայրենակիցներին անհանգստացնող լուրերին»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 11:17
Скандальный законопроект об "откупе" от армейской службы не включили в повестку очередной сессии парламента Армении.
-
2025-06-17 11:11
Центральный совет Ай Дата распространил следующее заявление:
-
2025-06-17 11:08
Сроки запуска нового международного мультимодального маршрута из Китая в Армению изменились из-за ирано-израильской эскалации. Об этом Sputnik Армения сообщил вице-президент торгово-промышленной палаты Армении Карен Иванов.
-
2025-06-17 11:05
Участники конференции "Отношения государства и церкви: современные проблемы" осудили нападки властей Армении на Армянскую Апостольскую церковь.