Последние новости

ԵՄ հատուկ ներկայացուցիչը Հայաստան կգա

Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Հայաստան է այցելելու։ Կլաարն իր այցի մասին հայտնել է Twitter–ում։

«Երկու օրով վերադառնում եմ Երևան` հանդիպումների։ Քանի որ միջազգային իրավիճակը գնալով ավելի լարված է դառնում, ԵՄ-ն ավելի քան երբևէ` հավատարիմ է խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի գաղափարին»,–գրել է Կլաարը, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

Հիշեցնենք, որ Կլաարը Հայաստանում էր այս տարվա փետրվարին. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման ժամանակ նա ասել էր, որ Եվրոպական միությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել հակամարտության վերջնական կարգավորման և իրավիճակի կայունացման գործում, նպաստել տարբեր ձևաչափերով բանակցությունների ակտիվացմանը:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ