Մարուքյանը նոր պաշտոն է ստացել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել։ Տեղեկությունը հրապարակվել է ՀՀ կառավարության էլեկտրոնային կառավարման հարթակում։
«Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով` Էդմոն Մարուքյանին նշանակել հատուկ հանձնարարություններով դեսպան»,–նշված է փաստաղթղթում։
Դիվանագիտական ծառայության մասին օրենքի համաձայն` միջազգային հարաբերություններում որոշակի խնդիրներ լուծելու նպատակով վարչապետը կարող է նշանակել հատուկ հանձնարարություններով դեսպան, կամ կառավարության որոշմամբ կարող են ստեղծվել հատուկ առաքելություններ, որոնց կազմում կարող են ընդգրկվել ինչպես դիվանագետներ, այնպես էլ այլ անձինք:
Հիշեցնենք, որ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը զբաղեցնում էր Կարեն Ջավադյանը (նշանակվել էր 2020թ. հունիսի 16–ին)։
Ինչ վերաբերում է Մարուքյանին, ապա նա «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարն է։ ԼՀԿ-ն 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցեց, բայց անցողիկ շեմը չհաղթահարեց, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.