Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բլինքենի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, զրուցակիցներն անդրադարձել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգային հարցերին և կարևորել ռազմավարական երկխոսության շարունակականության ապահովումը՝ տարբեր ոլորտներում երկկողմ փոխգործակցության զարգացման ու ամրապնդման նպատակով: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին՝ ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ Հայաստանին հետևողական աջակցություն ցուցաբերելու համար և ընդգծել, որ ժողովրդավարության հետագա ամրապնդումը ՀՀ կառավարության բացարձակ առաջնահերթությունն է և մեր երկիրը հաստատակամորեն շարունակելու է շարժվել այդ ուղղությամբ:
Նիկոլ Փաշինյանը և Էնթոնի Բլինքենն անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին և լարվածության աճին:
Կողմերը կարևորել են տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովումը՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը, ինչը կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը:
ՀՀ վարչապետը և ԱՄՆ պետքարտուղարը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման, տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման հնարավորությունների, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև ընթացող երկխոսության շուրջ:
Անդրադարձ է կատարվել նաև միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին, այդ թվում՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակին:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 18:05
В свете 12-дневной войны максимально забавным кажутся заверения Запада о том, что если Иран закроет глаза на «Зангезурский коридор», то новых региональных планов против Тегерана не будет реализовано.
-
2025-07-18 17:08
Никаких сигналов о желании Армении покинуть СНГ не было, такой вариант исключен. Об этом заявил ТАСС на 106-м заседании Экономического совета СНГ генеральный секретарь организации Сергей Лебедев, передает ТАСС.
-
2025-07-18 17:06
Президент США Дональд Трамп вновь одержал победу в Конгрессе. Подконтрольная республиканцам Палата представителей в пятницу, 18 июля, приняла закон, который урезает уже утвержденные государственные расходы на иностранную помощь и федеральное финансирование общественных вещательных компаний на миллиарды долларов. Сокращения средств были инициированы Трампом.
-
2025-07-18 17:03
Госрегулятор назначил Романоса Петросяна временным управляющим «Электрическими сетями Армении» в рамках объявленного властями огосударствления компании арестованного бизнесмена Самвела Карапетяна.