Последние новости

ՄԱԿ գլխավոր քարտուղարը գնահատել է միջուկային հակամարտության հեռանկարը

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ միջուկային հակամարտության հեռանկարը «կրկին հնարավորի տիրույթում է հայտնվել», գրում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ռուսական միջուկային ուժերի մարտական պատրաստականության մակարդակի բարձրացումը արյունը սառեցնող իրադարձություն է։ Միջուկային հակամարտության հեռանկարը, որը ժամանակին անհնար էր պատկերացնել, այժմ կրկին հնարավորի տիրույթում է հայտնվել»,- լրագրողներին ասել է Գուտերեշը:

Նրա խոսքով՝ Ուկրաինայում միջուկային օբյեկտների անվտանգությունն ու պաշտպանությունը պետք է ապահովվի։ Նա կոչ է արել «դիվանագիտության և խաղաղության ուղին բռնել», տեղեկացնում է News.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ