ՀՅԴ ՀԳՄ․ ՀՀ կառավարությունը պարտավոր է Արցախի բնակչության անվտանգության երաշխավորի
Արցախի Հանրապետությունում խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական շարունակական սադրանքները ստեղծել են անվտանգության և հումանիտար իրավիճակի նոր սպառնալիքներ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը:
Հայտարարությունում նաև ասվում է. «Ադրբեջանի օկուպացիոն զորքերը դիտավորությամբ վնասել են Հայաստանից Արցախի Հանրապետություն մտնող գազատարը, խոչընդոտում են գազատարի վերանորոգման աշխատանքներին, տևական ժամանակ է, ինչ արցախցիներին զրկել են գազից։ Գազատարի չգործելու պատճառով խնդիրներ են առաջացել նաև էներգամատակարարման համակարգում։ Բնականոն քաղաքացիական կյանքն Արցախում կաթվածահար վիճակի մեջ է, և մարդիկ կանգնած են հումանիտար աղետի շեմին։
Միաժամանակ, վերջին օրերի ընթացքում հաճախակի և պարբերական բնույթ են ստացել միջին և խոշոր տրամաչափի զինատեսակներով Արցախի խաղաղ բնակավայրերի հրետակոծումներն ու սադրիչ գործողությունները։
Ակնհայտ է, որ, օգտվելով առիթից, Ադրբեջանը հետևողականորեն փորձում է ամեն կերպ հեղինակազրկել ռուսական խաղաղապահ առաքելությունը և հասնել Արցախի հայաթափմանը։
Կտրուկ մերժելի համարելով Հայաստանի իշխանությունների ցուցաբերած անգործությունն ադրբեջանական հանցավոր այս վարքագծի նկատմամբ, անընդունելի համարելով միջազգային հանրության կրավորական կեցվածքը՝ փաստենք, որ համապատասխան արձագանքի բացակայությունը քաջալերում է Ադրբեջանի կողմից Արցախի հայաթափմանն ուղղված քաղաքականությունը և խրախուսում Արցախի Հանրապետության վրա ռազմաքաղաքական ճնշման սաստկացումը։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը, զորակցություն հայտնելով Արցախի Հանրապետությանն ու Արցախի ժողովրդին, ուղերձ է հղում՝
1. միջազգային մարդասիրական կազմակերպություններին և օտարերկրյա պետություններին՝ դատապարտել Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման քաղաքականությունը և ճնշում բանեցնել Ադրբեջանի կառավարության վրա՝ վերջ տալու Արցախի խաղաղ բնակչության դեմ կիրառվող ահաբեկչական գործելակերպին,
2. Սփյուռքի հայկական կազմակերպություններին, մեր հայրենակիցներին, Արցախի բարեկամների «Պրո Արցախ» միջազգային ցանցի մասնակիցներին, բարի կամքի տեր անձանց՝ դիմել իրենց կառավարություններին՝ պահանջելով Ադրբեջանից՝ դադարեցնել խաղաղ բնակչության դեմ թշնամական գործողությունները։
Այս ծանրագույն պայմաններում
1. Հայաստանի կառավարությունը պարտավոր է գործուն քայլեր ձեռնարկել Արցախի բնակչության անվտանգության երաշխավորի՝ իր ստանձնած հանձնառությունն իրացնելու համար,
2. Ազգային ժողովը պետք է անհապաղ հրավիրի Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ՝ Արցախում ստեղծված մարդասիրական ճգնաժամի և ռազմաքաղաքական իրավիճակի հաղթահարման ուղղությամբ գործնական քայլեր քննարկելու և ձեռնարկելու համար, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: