Վարուժան ԳԵՂԱՄՅԱՆ․ ՀԵՆՑ «ԼՈԶԱՆՅԱՆ» ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԵՆ ԱՅՍՕՐ ԲԱՆԱԿՑՈՒՄ ՀՀ ԴԵ ՖԱԿՏՈ ԹՈՒՐՔԱՄԵՏ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.
«ՀՀ դե ֆակտո ԱԳՆ ա. միրզոյանն ասել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններում «հայկական կողմի համար սկզբունքային և հիմնարար է, որ հստակ երաշխավորվեն արցախահայության իրավունքները և ազատությունները, վերջնականապես հստակեցվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Մեզ համար ԼՂ հիմնախնդիրը տարածքային հարց չէ, այլ իրավունքների»:
1923 թ. հուլիսին Լոզանի պայմանագրով վերջնականապես ճանաչվեց Օսմանյան կայսրության փլատակների վրա ձևավորված նոր պետությունը, որը մի քանի ամիս անց վերանվանվեց Թուրքիայի Հանրապետություն։ Լոզանի պայմանագրին ընդառաջ տեղի ունեցած բանակցություններում հայկական հարցը ևս կար. «ապահովել հայերի իրավունքները» - կրկնում էին բոլոր կողմերից։
Նույնիսկ քննարկվում էր Կիլիկիայի տարածքում «Հայկական օջախ» ստեղծելու գաղափարը. հատուկ տարածք Թուրքիայում, որտեղ հայերը կվայելեին որոշակի մշակութային իրավունքներ։ Թուրքիայի համառության արդյունքում նույնիսկ այս «անմեղ» գաղափարը հանվեց օրակարգից և Լոզանի պայմանագրում ընդամենը ֆիքսվեց, որ հայերը կունենա իրավունք պահել իրենց դպրոցները, գերեզմաններն ու վանքերը։ Այսքանը։ Արդյունքում, Արևմտյան Հայաստանի ու Թուրքիայի տարածքի հայությունից այսօր մնացել է միայն շուրջ 100 հազար մարդ, որոնց մեծ մասը հայախոս էլ չէ։ Սակայն թղթի վրա՝ Լոզանի պայմանագրով, հայերի իրավունքները պաշտպանված են, ինչը Թուրքիան պարբերաբար հիշեցնում է աշխարհին։
Հենց այս «լոզանյան» տրամաբանությունն են այսօր բանակցում ՀՀ դե ֆակտո թուրքամետ իշխանությունները՝ ամեն անգամ հատուկ շեշտելով, որ իբր «Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը» և ապա նշում, որ «ձգտելու երաշխավորել արցախահայության իրավունքները»՝ իջեցնելով արցախահայության քաղաքական իրավունքները պարզ մշակութային մակարդակի։
Առաջիկա ժամանակներում հենց հերթական «լոզանյան հանգրվանի» ենք հասնելու՝ վերջնական հայաթափելով Արցախն ու թաղելով հայկական պետականության վերականգնման հնարավորությունը։ Ու սրանում ոչ մեկ մեղավոր չէ, բացի Հայաստանի իշխանությունը զավթած թուրքամետ խմբավորման։ Մեղավոր է նաև ազգային վերնախավը, որը մինչ այս պահը չի հեռացրել այս չարիքը»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-17 19:48
Чем ближе мы будем подходить ко дню выборов (неважно, внеочередных или очередных), тем богаче станет внутриполитический дискурс в Армении: все громче будет звучать вопрос – «кто привел Никола Пашиняна к власти?». Кто-то будет оправдывать, а народ будет делать из этого выводы. Пашинян же, со своей стороны под давлением обстоятельств будет все более и более откровенным.
-
2025-04-17 19:45
Судья Конституционного суда Ваге Григорян подал заявление об отставке.
-
2025-04-17 19:43
Молодые представители движения «Священная борьба» продолжают акцию протеста у здания мэрии Еревана. Они проводят акцию протеста под названием «Не доверяем власти Никола Пашиняна».
-
2025-04-17 19:40
В Гегаркуникской области все спокойно, ничего тревожного нет. Об этом в беседе с журналистами после заседания правительства заявил губернатор Карен Саркисян.