Մոսկվան պատժամիջոցներ է սահմանել Բայդենի, Բլինկենի և այլոց դեմ. Ռուսաստանի «սև ցուցակը»
Ռուսաստանն անձնական պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի ղեկավարների և նրանց հետ կապված անձանց նկատմամբ: Այս մասին ասված է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության կայքում:
«Ի պատասխան աննախադեպ պատժամիջոցների, որոնք, ի թիվս այլ բաների, արգելում են Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների մուտքը ԱՄՆ, մարտի 15-ից ռուսական «սև ցուցակում» փոխադարձության հիմքով ներառվում են նախագահ Ջո Բայդենը, պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը և Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարկ Միլին, ինչպես նաև մի շարք գերատեսչությունների ղեկավարներ և ամերիկացի հայտնի գործիչներ»,-ասված է հայտարարության մեջ:
ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ հակընդդեմ արձագանքի կարգով ձեռնարկված քայլն անխուսափելի հետևանք է «ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի որդեգրած ծայրահեղ ռուսատյաց ուղղության, վարչակազմ, որը ամերիկյան հեգեմոնիան պահպանելու հուսահատ փորձի ընթացքում, ամբողջ պարկեշտությունը մի կողմ նետելով, խաղադրույք է կատարել Ռուսաստանի զսպման վրա»։
«Ընդ որում, մենք չենք հրաժարվում պաշտոնական կապերի պահպանումից, եթե դրանք համապատասխանում են մեր ազգային շահերին, և անհրաժեշտության դեպքում կլուծենք այն խնդիրները, որոնք բխում են «սև ցուցակում» առկա անձանց կարգավիճակից բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու համար»,-հավելել են ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում:
ՌԴ պատժամիջոցների ցուցակում 13 անձ կա
Ջոզեֆ Բայդեն (Joseph Robinette Biden)
Էնթոնի Բլինկեն (Anthony John Blinken)
Լլոյդ Օսթին (Lloyd James Austin III)
Մարկ Միլլի (Mark Alexander Milley)
Ջեյքոբ Սալիվան (Jacob Jeremiah Sullivan) - ԱՄՆ նախագահի օգնական ազգային անվտանգության հարցերով
Ոիլյամ Բյորնս (William Joseph Burns)- ԿՀՎ տնօրեն
Ջենիֆեր Փսակի (Jennifer Rene Psaki) – Սպիտակ տան մամուլի քարտուղար
Դալիփ Սինգհ (Daleep Singh) - Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի օգնականի տեղակալ
Սամանտա Փաուեր (Samantha Jane Power) – Միջազգային զարգացման գործակալության տնօրեն
Հանթեր Բայդեն (Robert Hunter Biden)- ԱՄՆ նախագահի որդին
Հիլարի Քլինթոն (Hillary Diane Rodham Clinton) - ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու
Ադեվեյլ Ադեյեմո (Adewale Adeyemo) – ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Ռեթա Ջո Լյուիս (Reta Jo Lewis) – Արտահանման-ներմուծման բանկի նախագահ և տնօրենների խորհրդի նախագահ
«Մոտ ժամանակներս պատժամիջոցների ցանկը կընդլայնվի՝ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների, զինվորականների, օրենսդիրների, գործարարների, փորձագետների և լրատվամիջոցների ներկայացուցիչների ընդգրկման հաշվին, որոնք ռուսատյաց են կամ նպաստում են Ռուսաստանի նկատմամբ ատելության բորբոքմանը և սահմանափակիչ միջոցների ներդրմանը»,-հավելել են ՌԴ ԱԳՆ-ում:
Նշվում է, որ այդ գործողություններն իրականացվելու են երկրի տնտեսության պաշտպանության և կայուն զարգացման ապահովման համար ՌԴ կառավարության կողմից ֆինանսաբանկային և այլ ոլորտներում ընդունված լայնածավալ որոշումների հետ միասին, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 09:56
Американские исследователи из Канзасского университета пришли к неожиданным выводам о восприятии времени в зрелом возрасте. В научном журнале Personality and Social Psychology Bulletin (PSPB) были опубликованы результаты масштабного исследования, в котором участвовали 2500 человек. Анализ ответов показал: ощущение, что время ускоряется с возрастом, не связано с однообразием или рутиной. Ключевым фактором оказался личностный рост и насыщенность жизни.
-
2025-06-06 09:09
«В эти дни верховный лидер страны при поддержке своего ближайшего окружения пытается любой ценой сохранить в повестке искусственную антицерковную кампанию, которая останется в нашей новейшей истории как очередной позорный эпизод правления этой власти». Об этом написал иерей Абраам Мартиросян.
-
2025-06-06 09:04
Член Исполнительного органа Республиканской партии Армении (РПА) Артак Закарян прокомментировал заявления министра иностранных дел Арарата Мирзояна.
-
2025-06-06 09:03
Российский военный эксперт Константин Сивков прокомментировал Alpha News антироссийские шаги президента Азербайджана Ильхама Алиева и новые заявления Баку о «Западном Азербайджане». По мнению эксперта, антироссийские действия Азербайджана продиктованы мощнейшим давлением со стороны Запада.