Последние новости

Բաքուն արձագանքել Է Արարատ Միրզոյանին

Բաքվում արձագանքել են ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու Ադրբեջանի, այսպես կոչված, առաջարկների վերաբերյալ։

ՀՀ արտգործնախարարը հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունները պետք է ընթանան առանց նախապայմանների։

«Մենք հարկ չենք համարում կրկին հնչեցնել այն դիրքորոշումը, որը բազմիցս հնչեցրել ենք։ Հաշվի առնելով հակամարտությունից հետո երկու երկրների հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում խաղաղության հաստատման կարևորությունը՝ Ադրբեջանը հնչեցրել է համապատասխան առաջարկությունները և պատրաստ է առաջ շարժվել այդ ուղղությամբ։ Եթե ​​Հայաստանը ևս լուրջ է վերաբերվում այս հարցին, ապա պետք է ներկայացնի իր կոնկրետ առաջարկները և այդպիսով ցույց տա առարկայական և արդյունքին միտված բանակցություններ սկսելու իր պատրաստակամությունը»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի մեկնաբանությունում, տեղեկացնում է News.am։

Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանն այսօր հարցազրույց էր տվել, որում անդրադարձել է խաղաղության պայմանագրի 5 սկզբունքներին, որոնք հայկական կողմին փոխանցել է Ադրբեջանը, ներկայացրել էր դրանց վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը՝ ասելով, որ «մեզ համար ԼՂ հիմնախնդիրը տարածքային հարց չէ, այլ իրավունքների»։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ