Ռուսաստանի Դաշնությունը դուրս եկավ Եվրոպայի խորհրդից
Ռուսաստանի Դաշնությունը դուրս եկավ Եվրոպայի խորհրդից: Այդ մասին արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի պաշտոնական ծանուցումը փոխանցվել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչին:
Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը նշել է, որ «Եվրոպայի խորհրդում մեծամասնություն կազմած ՆԱՏՕ-ի և Եվրամիության երկրները չարաշահում են այդ հանգամանքը և հետևողականորեն կազմակերպությունը վերածում են հակառուսաստանյան քաղաքականության գործիքի»:
Նախարարությունը նշում է, որ Եվրոպայի խորհուրդը փետրվարի 25-ին ընդունել է կազմակերպության կանոնադրական կառույցներում Ռուսաստանի ներկայությունը «սառեցնելու խտրական որոշումը»:
«Այդ պայմաններում մեր երկիրը չի մնա Եվրոպայի խորհրդում: Մարտի 15-ին գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչին կփոխանցվի մեր ծանուցումը Եվրոպայի խորհրդից դուրս գալու մասին»,- ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրությունում:
Ռուսական կողմը նշում է, որ պատրաստ է «բաց, գործնական և իրավահավասար կապեր պահպանել Եվրոպայի խորհրդի երկրների հետ»:
Մոսկվան ընդգծում է, որ Եվրոպայի խորհրդից Ռուսաստանի դուրս գալու բոլոր հետևանքների, ինչպես նաև մայրցամաքում մարդասիրական-իրավական ընդհանուր տարածքի քայքայման համար «ամբողջ պատասխանատվությունը կրելու են նրանք, ովքեր ստիպել են Ռուսաստանին դիմել այդ քայլին», տեղեկացնում է Azatutyun.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 20:14
Исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян сообщил журналистам, что ни одно из последних 11 дел, открытых Комиссией по регулированию общественных услуг (КРОУ), не связано с отключениями электроэнергии.
-
2025-07-18 20:07
Властям Армении могли понадобиться голоса 6800 сотрудников "Элсетей Армении" на предстоящих в 2026 году выборах, сказал журналистам исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.
-
2025-07-18 20:03
Экс-депутат парламента Армении Рубен Акопян задержан. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-07-18 20:02
С 21 июля Армению накроют теплые тропические воздушные массы, сообщил заместитель главы Центра гидрометеорологии и мониторинга Гагик Суренян.