Մետաքսե Հակոբյան․ Հումանիտար աղետը վերածվել է խորը ճգնաժամի
Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․
«Աշխարհը խեղդվում է իր իսկ անտարբերության մեջ ... Դիմում եմ Հայաստանի Հանրապետության և համասփյուռ մեր հայրենակիցներին. արդեն 8 օր է, ինչ Արցախի Հանրապետությունը գտնվում է ծանրագույն վիճակում, հումանիտար աղետը վերածվել է խորը ճգնաժամի:
Այն որ ՀՀ իշխանությունները թե՛ իրենց գործողություններով, թե՛ հայտարարություններով փաստում են, որ հրաժարվել են Արցախից, ինչպես նաև անվտանգության երաշխավորի իրենց պարտավորվածությունից, ուստի Արցախը մենակ է մնացել այս անելանելի թվացող իրավիճակում:
ՀԱՅԵ՛Ր, Արցախը ողջ հայության ձեռքբերումն է, այն սրբացել է մեր հայրերի, եղբայրների ու որդիների արյամբ և անտարբերությամբ ու ամենաթողությամբ, մենք իրականում կզրկվենք մեր Հայրենիքից:
Այն՝ ինչ հիմա անում է մոլագար թշնամին, մեղմ բնութագրմամբ, հակամարդկային է: Արցախի ձայնը այլևս լսելի չէ աշխարհի համար, ուստի՝ դիմելով ձեզ, խնդրում եմ օգտագործե՛ք բոլոր հարթակներն ու հնարավորությունները, աղմուկ բարձրացրե՛ք, թույլ մի տվե՛ք ադրբեջանի բարբարոսությունների ի կատար ածումը», տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 17:49
Премьер-министр Армении Никол Пашинян едет в Турцию для согласования с президентом Реджепом Тайипом Эрдоганом условия для заключения мирного договора с Азербайджаном, пишет 24News со ссылкой на дипломатический источник.
-
2025-06-17 17:43
Тегеран не располагает достоверной информацией о возможном запуске израильских беспилотников по Ирану с территории Азербайджана. Об этом на пресс-конференции в Ереване сообщил посол Ирана в Армении Мехди Собхани, комментируя распространяемые в соцсетях сообщения.
-
2025-06-17 17:40
Чем дольше будет продолжаться война, тем более непредсказуемые последствия для Армении будут нарастать. Об этом заявил третий президент Республики Армения Серж Саргсян в беседе с журналистами сегодня, 17 июня, при входе в здание суда, говоря об ирано-израильском конфликте.
-
2025-06-17 17:36
Иран благодарен правительству Армении за осуждение агрессии Израиля. Об этом посол Ирана в Армении Мехди Собхани заявил во вторник на пресс-конференции.