Սպիտակ տունը չի աջակցում Ուկրաինայի օդում ոչ թռիչքային գոտու սահմանմանը, չնայած Զելենսկու խնդրանքներին
Չնայած Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու բազմաթիվ խնդրանքներին՝ Սպիտակ տունը չի աջակցում Ուկրաինայի օդում ոչ թռիչքային գոտու սահմանմանը կամ Ուկրաինայի ռազմաօդային ուժերին նոր կործանիչներ մատակարարելուն։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։
«Ես կցանկանայի նշել, որ [Պենտագոնը] հայտարարել է, որ ինքնաթիռների մատակարարումը դժվար թե էապես փոխի Ուկրաինայի ռազմաօդային ուժերի արդյունավետությունը՝ համեմատած Ռուսաստանի հնարավորությունների հետ»,- ասել է Փսակին։ «Գնահատականն այն էր, որ այդ ինքնաթիռների տեղափոխումը կարող է սխալմամբ ընկալվել որպես էսկալացիա և հանգեցնել Ռուսաստանի լուրջ արձագանքի, և ռիսկի այդ գնահատականը չի փոխվել»:
Ոչ թռիչքային գոտու վերաբերյալ Փսակին ասել է, որ Բայդենը «որոշումները պետք է ազգային անվտանգության և գլոբալ անվտանգության շահերի տեսանկյունից դիտարկի, և նա առաջվա պես կարծում է, որ ոչ թռիչքային գոտին էսկալացիա կլինի ու կարող է պատերազմ հրահրել Ռուսաստանի դեմ»: «Չեմ կարծում, որ այս պահին Կապիտոլիումի բլրի վրա դրա շատ կողմնակիցներ կան, բայց մենք, իհարկե, հասկանում և ընդունում ենք, որ սա դեռևս նախագահ Զելենսկու կոչն է»,- հավելել է նա:
Սպասվում է, որ չորեքշաբթի Զելենսկին առցանց ելույթ կունենա Կոնգրեսի համատեղ նիստում։ Երեքշաբթի ելույթ ունենալով Կանադայի Համայնքների պալատի առջև՝ Ուկրաինայի նախագահը լրացուցիչ ռազմական օգնություն է խնդրել և կոչ է արել Կանադային աջակցել Ուկրաինայի օդային տարածքի փակմանը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 19:45
Главное последствие эскалации конфликта России и Азербайджана — осознание, что Баку не тот, за кого выдавал себя, считает первый заместитель председателя Комитета Госдумы по делам СНГ Константин Затулин. Об этом депутат рассказал в беседе с «Лентой.ру».
-
2025-07-22 19:44
Заблаговременная регистрация иностранцев в мобильном приложении RuID со сдачей биометрии и заполнение в нем электронного заявления является добровольной и не послужит отказом для въезда в РФ. Об этом сообщает ТАСС со ссылкой на пресс-центр МВД России.
-
2025-07-22 19:39
Напомните, пожалуйста, этому субъекту, что она окончила юридический факультет. Фактически эта госпожа прогуляла все уроки, касающиеся институтов «презумпции невиновности» и «надлежащего доказательства». Об этом написала на своей странице в Facebook адвокат Марине Фарманян, комментируя заявление министра здравоохранения Армении Анаит Аванесян.
-
2025-07-22 19:37
Люди, которые взяли на себя управление ЭСА, не имеют опыта. Это политические лица, и они, в первую очередь, будут ставить политические шоу. Об этом заявил в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am экономист Сурен Парсян.