Վարդենիսի քաղաքապետ ընտրվեց Ահարոն Խաչատրյանը․ ՔՊ-ն հեռացավ
Վարդենիսի ավագանու արտահերթ նիստում քաղաքապետ ընտրվեց«Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքի առաջնորդ Ահարոն Խաչատրյանը։ Ընտրությունից հետո նախքան կավարտվեր նիստը պարտված ՔՊ-ն հեռացավ սենյակից։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով՝ Վարդենիս խոշորացված համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել էր 12 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքը 10 մանդատ, իսկ «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքը՝ 5: Ելնելով ընտրության արդյունքներից՝ «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքը և «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքը համագործակցության և համայնքում տեղական իշխանության մարմինները միասնաբար ձևավորելու մասին հայտարարություն էին ստորագրել: Դեկտեմբերի 30-ին ավագանու նիստում համայնքի ղեկավար էր ընտրվել Ահարոն Խաչատրյանը, որին այդպես էլ նախկին համայնքապետը՝ իշխանության ներկայացուցիչը, չհանձնեց կնիքն ու բանալիները։
ՔՊ-ն վիճարկել էր ավագանու նիստում համայնքի ղեկավար ընտրելու մասին որոշումը, միաժամանակ պահանջելով նաև անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները։
Վարչական դատարանի փետրվարի 2-ին մասնակի բավարարել էր Նիկոլ Փաշինյանի կուսակցության՝ ՔՊ-ի ներկայացրած հայցը՝ անվավեր համարելով վճիռը` Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանին ընտրելու վերաբերյալ ավագանու որոշումը, իսկ ընտրությունների արդյունքները վիճարկելու մասով հայցադիմումը՝ մերժել, տեղեկացնում է YerevanToday-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.