Բողոքի ակցիա՝ ԱԳՆ-ի դիմաց․ ՀՅԴ և ՀՀԿ երիտասարդները կոչ են անում միանալ
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը և Հայաստանի Հանրապետական կուսակցության Երիտասարդական և ուսանողական կազմակերպությունները հայտարարություն են տարածել․
«Հայաստանում խորացող համակարգային և Արցախում ստեղծված հումանիտար և անվտանգային ճգնաժամերի պայմաններում հայաստանյան դե ֆակտո իշխանությունները շարունակում են բացառապես թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը սպասարկող գործողությունները՝ փորձելով հայ ժողովրդին կանգնեցնել ևս մեկ աղետի առջև։
Հինգշաբթի օրը՝ մարտի 17-ին, ժամը 13։00-ին ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը և Հայաստանի Հանրապետական կուսակցության Երիտասարդական և ուսանողական կազմակերպությունները միասնական ակցիա են իրականացնելու Արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց՝ ԱԳՆ նախարարի պաշտոնակատարին հիշեցնելով, որ ինքը չի ներկայացնում հայ ժողովրդի իրական շահերը։
Նախարարության շենքի մոտից երթով շարժվելու ենք կառավարության շենք՝ կառավարության ղեկավարին ևս մեկ անգամ հայտնելու, որ վերջինս հայ ժողովրդին նոր զիջումներ և կորուստների ոչ մի մանդատ չունի։
Սիրելի հայրենակիցներ,
կոչ ենք անում մարտի 17-ին միանալ մեզ՝ հակազգային իշխանություններին և աշխարհին ցույց տալու, որ
Հայաստանում դեռևս կան արժանապատվություն ունեցողներ, ովքեր ամեն կերպ կանխելու են պետականակործան այս գործընթացը։
Սիրելի հայրենակիցներ,
այս ճգնաժամը չի հաղթահարվելու մեկ ակցիայով կամ գործողությամբ։ Բայց արդար զայրույթի ձայն ու պայքարի բռունցք բարձրացնելն արժանապատիվ հայ երիտասարդի պարտականությունն է և ավելի լավ Հայաստանի ու հայկական Արցախի միակ շանսը։
Միացե’ք մեզ՝ անկախ կուսակցական պատկանելիությունից, տարիքից և քաղաքական հայացքներից», տեղեկացնում է YerevanToday-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: