ԵՄ-ն հատուկ ներկայացուցիչ. Հուսով եմ, որ մոտ ապագայում մենք կկարողանանք հաջողություն ունենալ
Factor TV–ի զրուցակիցն է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
-Պարո՛ն Կլաար, Արցախում վերջին շրջանում իրավիճակը լարված է. ադրբեջանական զինուժը թիրախավորել է Արցախի սահմանամերձ գյուղերը։ Դուք ասել եք, որ ԵՄ-ն անհանգստացած է հրադադարի վերջին խախտումներով և այս հարցը Եվրամիության ուշադրության կենտրոնում է։ Ինչպե՞ս կարող է իրավիճակը հանդարտվել։
-Համապարփակ լուծման և համապարփակ կարգավորման համար ի վերջո անհրաժեշտ են բանակցություններ ՝ Հարավային Կովկասում խաղաղությունը վերահաստատելու համար։ Եվ իհարկե, սա նշանակում է, որ բոլոր կողմերը պետք է նստեն սեղանի շուրջ և սկսեն քննարկել, բանակցել՝ գտնելու համապարփակ լուծում։ Ցանկացած քայլ, ցանկացած զարգացում, որը ստեղծում է լարվածություն, երբ մարդիկ անհանգստանում են, երբ մարդիկ մտահոգվում են իրենց անվտանգության համար, այդ ամենը չի օգնում։ Այնպես որ նմանատիպ բոլոր զարգացումներին պետք է վերջ տալ, և մենք պետք է համոզվենք, որ կա ցանկացած իրավիճակի ապաէսկալացիա, այդ թվում նաև ապաէսկալացիա միջազգայնորեն ճանաչված սահմաններին։
Մենք՝ ԵՄ-ն, հավատում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է աշխատեն համապարփակ կարգավորման ուղղությամբ և ցանկացած զարգացում, որը մենք տեսել ենք վերջին օրերի, երբ մարդիկ անհանգստանում են իրենց անվտանգության համար, նման զարգացումները որևէ կերպ չեն նպաստում դրան։ Ես Հայաստանի իշխանությունների հետ իմ շփումներում այս օրերին և Ադրբեջանի հետ շփումներում ընդգծել եմ գազատարի վերականգնման կարևորությունը, ապաէսկալացիայի կարևորությունը, և ես այս ուղերձն իմ շփումներում կհղեմ նաև Ադրբեջանի իշխանություններին։ ԵՄ-ն այդ իրադարձությունների վայրում չէ, սակայն հենց մենք տեղեկացանք, որ մարդիկ անհանգստանում են, որ իրենց անվտանգությունը երաշխավորված չէ, մենք բոլոր կողմերին կոչ արեցինք հետքայլ անել՝ համոզվելու, որ շարքային մարդը կարող է շարունակել կյանքը և իրեն անվտանգ զգալ։
-Արդեն մեկ շաբաթ է՝ Արցախի բնակչությունը զրկված է գազամատակարարումից։ Գազատարի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքով անցնող հատվածն է վնասվել։ Վերանորոգման աշխատանքները հնարավոր չէ իրականացնել ադրբեջանական կողմի ստեղծած խոչընդոտների պատճառով։ Դուք դրա շուրջ բանակցություններ եք ունեցել բոլոր կողմերի հետ։ Կարո՞ղ եք ասել՝ ի՞նչ արդյունքներ են տվել դրանք։
-Ես անկասկած, շեշտել ու առաջ եմ քաշել գազատարի վերականգնման անհրաժեշտության հարցը և ես անկեղծորեն հավատում եմ, որ դա տեղի կունենա մոտ ապագայում։ Դա այն է, ինչ ես կարող եմ ասել և դա այն է ինչ ես փորձում եմ առաջ մղել։ Հուսով եմ, որ մոտ ապագայում մենք կկարողանանք հաջողություն ունենալ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-11 19:52
Глава СНБ Армении Армен Абазян провел очередное заседание межведомственной комиссии, занимающейся вопросами пленных, удерживаемых лиц и без вести пропавших, сообщает Служба нацбезопасности.
-
2025-06-11 19:51
Координационный совет армянских организаций Франции (CCAF) выступил с заявлением, в котором говорится:
-
2025-06-11 19:48
Спасатели извлекли тело пятого погибшего при взрыве газа и пожара в жилом доме в Чамбараке, сообщили Sputnik Армения в пресс-службе МВД.
-
2025-06-11 19:47
Представитель администрации Ирана Фатима Мохаджерани заявила, что Соединенные Штаты не имеют права диктовать Ирану, чем он должен обладать, и только иранцы имеют право решать, что необходимо для их национальных интересов. Фатима Мохаджерани сделала это заявление в интервью ливанскому телеканалу Al Mayadeen во вторник вечером.