Լավրով․ Դարակազմիկ իրադարձություն, «կռիվ» է գնում աշխարհակարգի համար
Ուկրաինայում ստեղծված իրավիճակը դարակազմիկ է, դրա հանգուցալուծումից մեծամասամբ կախված է այն, թե ինչպիսին կլինի աշխարհակարգը, РБК–ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նրա խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին։
«Սա ճակատագրական պահ է, ժամանակակից պատմության դարակազմիկ պահ, քանի որ այն արտացոլում է բառի լայն իմաստով «ճակատամարտ» հանուն նրա, թե ինչպիսին կլինի աշխարհակարգը», – ասել է նա։
Պատասխանելով այն հարցին, թե ինչու Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը հնարավոր չէր լուծել խաղաղ ճանապարհով, արտգործնախարարը նշել է, որ Արևմուտքն այն չէր ցանկանում խաղաղությամբ լուծել։
Անդրադառնալով Ուկրաինայի հետ բանակցությունների ներկայիս փուլին` Լավրովը, հիմնվելով ռուսական կողմից բանակցողների գնահատականների վրա, ասել է, որ բանակցությունները հեշտ չեն ընթանում, սակայն փոխզիջման հասնելու հույս կա։
Միաժամանակ ՌԴ արտգործնախարարը նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցողներին պետք է թույլ տալ հանգիստ քննարկել հարցերը՝ առանց իրավիճակի անտեղի լարման։
«Ես բանակցողներին ավելի հանգիստ իրավիճակում աշխատելու հնարավորություն կտայի, առանց հերթական հիստերիայի հրահրման», – ընդգծել է նա։
Նրա խոսքով` արդեն իսկ կոնկրետ ձևակերպումներ են արվել, որոնք կարող են համաձայնեցվել Ուկրաինայի հետ։
Նախարարը պարզաբանել է, որ ներկա պահին քննարկվում է Ուկրաինայի չեզոք կարգավիճակը` անվտանգության երաշխիքների մասին ՌԴ պահանջներով զուգակցված։
Ուկրաինական պատվիրակության անդամ Դավիթ Արախամիան երեկ հայտնել էր, որ ռուսական կողմի հետ բանակցությունները շարունակվելու են։ Ավելի ուշ Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական, ուկրաինական պատվիրակության անդամ Միխայիլ Պոդոլյակը հայտարարեց, որ բանակցությունները կշարունակվեն չորեքշաբթի` մարտի 16–ին, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 20:14
Исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян сообщил журналистам, что ни одно из последних 11 дел, открытых Комиссией по регулированию общественных услуг (КРОУ), не связано с отключениями электроэнергии.
-
2025-07-18 20:07
Властям Армении могли понадобиться голоса 6800 сотрудников "Элсетей Армении" на предстоящих в 2026 году выборах, сказал журналистам исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.
-
2025-07-18 20:03
Экс-депутат парламента Армении Рубен Акопян задержан. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-07-18 20:02
С 21 июля Армению накроют теплые тропические воздушные массы, сообщил заместитель главы Центра гидрометеорологии и мониторинга Гагик Суренян.