Մեդինսկի․ Ուկրաինայի հետ բանակցությունները ծանր ու դանդաղ են ընթանում
Ուկրաինայի հետ բանակցությունները ծանր ու դանդաղ են ընթանում, բայց Ռուսաստանն անկեղծորեն ձգտում է հնարավորինս արագ հասնել խաղաղության: Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի օգնական, ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին:
«Իհարկե, մենք կցանկանայինք, որ այդ ամենը շատ ավելի արագ տեղի ունենար, դա ռուսական կողմի անկեղծ ձգտումն է։ Մենք ցանկանում ենք հնարավորինս շուտ հասնել խաղաղության», - ասել է նա։
Մեդինսկու խոսքով` բանակցային խմբի գլխավոր խնդիրն այն է, որ մեծաթիվ բարդ հարցերի մեջ գտնեն այնպիսիք, որոնց շուրջ կարելի է համաձայնության հասնել, հենվել դրանց վրա, այդ ընդհանուր հարցերը հանել օրակարգ և աստիճանաբար, քայլ առ քայլ հասնել արդյունքի՝ խաղաղության հաստատման։
Մեդինսկին նշել է, որ չի ցանկանում կենտրոնանալ այն դժվարությունների վրա, որոնք առաջանում են բանակցային գործընթացում։
«Հավատացեք, որ մեր պետության ձգտումը և այն խնդիրը, որ դրել է նախագահը, Ուկրաինայի հողում խաղաղության հասնելն է, դա խաղաղ, մեր հանդեպ չեզոք, բարեկամական պետությունն է, որը ՆԱՏՕ-ի պլացդարմ չէ, այն ուժերի ֆորպոստը չէ, որոնք ցանկանում են վնաս հասցնել մեր երկրին...Մեզ պետք է խաղաղ, ազատ, չեզոք և անկախ Ուկրաինա, ուզում ենք, որ պայմանավորվածությունը սերունդների համար լինի, որպեսզի մեր երեխաներն էլ խաղաղ ապրեն», - շեշտել է նա։
Մեդինսկին հայտնել է, որ բանակցություններում Կիևն Ուկրաինայի համար առաջարկում է չեզոքության ավստրիական կամ շվեդական տարբերակը՝ ապառազմականացված պետություն սեփական բանակով: Բացի այդ, բանակցությունների օրակարգից դենացիֆիկացիայի մասին կետը հանելու մասին Կիևից հնչող հայտարարություններն այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը։
«Դենացիֆիկացիայի թեման ու պատժի խստացումը, առաջին հերթին՝ նացիզմի հերոսացման, նեոնացիզմի, դրանց հիման վրա ծայրահեղականության համար պատիժների թեման առաջվա պես կարևոր կետ է օրակարգում», - ասել է ՌԴ նախագահի օգնականը։
Մեդինսկին բացատրել է, թե ինչու է որոշվել բանակցություններն անցկացնել առցանց տարբերակով։
«Քանի որ լոգիստիկան շատ բարդ է, որոշեցինք խնայել ժամանակն ու միջոցները, խուսափել գիշերակացով Բելառուս մեկնելուց և սահմանափակվել տեսակոնֆերանսի ձևաչափով ամենօրյա աշխատանքով»,– ասել է նա, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 13:02
В Армении спустя 27 лет раскрыто убийство замминистра обороны Ваграма Хорхоруни. Об этом сообщает Следственный комитет.
-
2025-07-18 13:00
Министр экономики Армении Геворк Папоян обратился к грузинской стороне с просьбой назначить должностное лицо для обеспечения коммуникации. Об этом пишет газета «Грапарак», ссылаясь на собственные источники.
-
2025-07-18 12:52
Премьер РА Никол Пашинян 16 июля не выставил на торги т.н. «Зангезурский коридор», он публично озвучил готовность сдать его заинтересованным сторонам. Пресс-конференция была необходима, чтобы Пашинян публично признал готовность предоставить Турции и США коридор через территорию Армении. Этот коридор сейчас маскируют словом «аутсорс».
-
2025-07-18 12:50
Настоятель армянского храма Святого Всеспасителя (Сурб Аменапркич) в Нижнем Новгороде, иерей Себеос Галачян объяснил, почему не разрешил депутату парламента Армении (фракция "Гражданский договор") Нареку Григоряну быть крестным отцом при крещении ребенка.