Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՆ ՍԵԶՈՆԱՅԻՆ ԴԻՐՔԵՐ, ՈՒ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ԵՐԲ ՑԱՆԿԱՆԱ ԿԼՔԻ ԱՅՆ ՈՒ ԵՐԲ ՑԱՆԿԱՆԱ` ԿՎԵՐԱԴԱՌՆԱ
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Նիկոլի ձեռքը կրակն ընկած ու աշխարհով մեկ խայտառակ եղած ՊՆ-ն` երեկ ասել է, որ ազերները ոչ թե առաջ են եկել դեպի Ներքին Հանդ գյուղ, այլ վերադարձել են իրենց դիրքերը: Ուշացումով եմ արձագանքում, որովհետև հրաժարվում էի հավատալ, որ սա մեր ՊՆ-ի պատասխանն է հայ ժողովրդին:
Այսինքն ստացվում է, որ ՀՀ տարածքում կան սեզոնային «դիրքեր», ու հակառակորդը երբ ցանկանա կլքի այն ու երբ ցանկանա` կվերադառնա:
Այսինքն, ըստ ՀՀ ՊՆ-ի` ձմեռը հավես չկա սահման պահելու, իսկ գարնան դեմ` հաճելի՞ է: Սա ի՞նչ աչքակապություն է:
Փաստորեն, թուրքերն էլ են Նիկոլի պես մտածում. ձմռանը եղանակը թույլ չտվեց բարձունքը պահենք, դրա համար հակառակորդը գրավեց ու առ այսօր չի լքում Հայաստանի սուվերեն տարածքը:
Բա եթե այդպես է, դուք ինչո՞ւ չդիրքավորվեցիք այդ նույն տարածքներում և փոխարենը ինչո՞ւ չեք ստիպում թշնամուն հեռանալ մեր ինքնիշխան տարածքներից:
ԳՇ-ում ծառայող պարոնայք սպաներ, (եթե այդպիսիք մնացել են), երբևէ կմտածեի՞ք, որ ստիպված կլինեք ձեր իսկ պաշտպանության տարածքում արդարացնել թուրքերի ազատ առաջխաղացումը: Ես հասկանում եմ, որ նիկոլականները երկիրը դրել են թուրքի ոտքի տան, ու ձեզ էլ օգտագործում են իրենց կեղտոտ քաղաքական հաշվարկներում:
Ամո´թ է, լռեիք` ավելի ճիշտ կլիներ, քան նման պարզաբանում տայիք Ներքին Հանդի վերաբերյալ: Համայնքի ղեկավարն ու գյուղի բնակիչներն են ստիպված ձեզ հակադարձում, էլ քանի՞ կոպեկ արժե ձեր ծառայությունը»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.