Լավրով․ ՌԴ-ի և Թուրքիայի դիրքորոշումները Ուկրաինայի հարցում չեն համընկնում, բայց...
Ռուսաստանի ու Թուրքիայի դիրքորոշումները Ուկրաինայի վերաբերյալ չեն համընկնում, բայց Մոսկվան գնահատում է ճգնաժամի կարգավորման ուղղությամբ Անկարայի ջանքերը: Այս մասին հայտարարել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ բացելով Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցությունները։
Նախարարը նշել է, որ բանակցությունների առանցքային թեման կլինի Ուկրաինայում տիրող իրավիճակն ու դրա շուտափույթ կարգավորման անհրաժեշտությունը:
«Գաղտնիք չէ, որ մեր դիրքորոշումներն այս հարցի շուրջ չեն համընկնում, բայց մենք շատ ենք գնահատում ու մեծ հարգանքով ենք վերաբերվում Թուրքիայի զբաղեցրած դիրքորոշմանը՝ փորձելով օբյեկտիվորեն մոտենալ ներկայիս ճգնաժամից բխող խնդիրներին», — ասել է նախարարը:
Լավրովը նաև ընդգծել է, որ Մոսկվան գնահատում է Թուրքիայի մոտեցումը սևծովյան նեղուցներով անցնելու ռեժիմի վերաբերյալ Մոնտրեի կոնվենցիային:
«Եվ, իհարկե, մենք տեսնում և գնահատում ենք Անկարայի պատասխանատու մոտեցումը Մոնտրեի կոնվենցիայի պարտավորությունների պահպանման հարցում», - ասել է Լավրովը:
Մոնտրեի կոնվենցիան ընդունվել է 1936 թվականին։ Այն սահմանում է առևտրային նավերի համար խաղաղ և պատերազմական ժամանակներում նեղուցներով ազատ անցումը։ Արտակարգ իրավիճակներում Թուրքիան իրավունք ունի արգելել կամ սահմանափակել զինվորականների մուտքը Բոսֆորի և Դարդանելի տարածքով, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.