Последние новости

Չավուշօղլուն հայտարարել է Հայաստանի հետ «լավ շփումների» մասին

Հայաստանի հետ որոշակի գործընթաց է ընթանում։ Այս մասին Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։

«Երկու երկրների հատուկ ներկայացուցիչներն իրենց առաջին շփումներն են անցկացրել Մոսկվայում՝ Ռուսաստանի ստեղծած պայմանների շնորհիվ։ Անթալիայում կայացած դիվանագիտական ​​ֆորումի շրջանակում ևս շատ լավ շփումներ են տեղի ունեցել, և երկխոսություն է հաստատվել»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ Ռուսաստանն ամենասկզբից աջակցել է այդ գործընթացին, և Ադրբեջանը «ևս աջակցում է այդ հարցում», տեղեկացնում է News.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ