Պուտին․ Ռուսաստանը մտադիր չէ օկուպացնել Ուկրաինան
Կիևի և Ուկրաինայի այլ քաղաքների մոտ ռուսական զորքերի հայտնվելը կապված չէ այդ երկիրն օկուպացնելու մտադրության հետ։ Մենք նման նպատակ չունենք։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նրա խոսքով՝ Կիևի իշխանություններն այս տարիների ընթացքում ոչ միայն անտեսել, այլև սաբոտաժի են ենթարկել ճգնաժամի խաղաղ կարգավորման հարցով Մինսկի համաձայնագրերն ու հրաժարվել դրա իրականացումից։
«Նրանք նաև սկսել են ՆԱՏՕ-ին անդամակցելու ծրագրերի գործնական իրականացումը։ Ավելին, Կիևի իշխանությունները հայտարարում էին, որ մտադիր են ստեղծել սեփական միջուկային զենք և դրա մատակարարման համար միջոցներ։ Սա իրական սպառնալիք էր։ Արդեն տեսանելի ապագայում արտաքին տեխնիկական աջակցությամբ Կիևի նացիստամետ վարչակարգը կարող էր ձեռք բերել զանգվածային ոչնչացման զենքեր, և դրա թիրախը, իհարկե, կլիներ Ռուսաստանը։
Ուկրաինայում գործում էր նաև տասնյակ լաբորատորիաների ցանց, որտեղ Պենտագոնի ղեկավարությամբ և ֆինանսական աջակցությամբ իրականացվել են ռազմական-կենսաբանական ծրագրեր, այդ թվում՝ փորձեր կորոնավիրուսի, սիբիրախտի, խոլերայի, խոզերի աֆրիկյան ժանտախտի և այլ մահացու հիվանդությունների նմուշներով։ Այս գաղտնի ծրագրերի հետքերը այժմ ջանասիրաբար փորձում են քողարկել: Բայց մենք բոլոր հիմքերն ունենք ենթադրելու, որ Ռուսաստանի անմիջապես մոտակայքում՝ Ուկրաինայի տարածքում ստեղծվել են կենսաբանական զենքի բաղադրիչներ։
Մենք բազմիցս զգուշացրել ենք, որ իրադարձությունների նման զարգացումն ուղղակի վտանգ է ներկայացնում Ռուսաստանի անվտանգության համար։
Այսպիսով, դիվանագիտական բոլոր հնարավորությունները լիովին սպառվել են։ Պարզապես խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու տարբերակ չեն թողել մեզ։ Եվ այս առումով մեզ ուղղակի ստիպեցին սկսել հատուկ ռազմական գործողությունը։
Կիևի և Ուկրաինայի այլ քաղաքների մոտ ռուսական զորքերի հայտնվելը կապված չէ այս երկիրն օկուպացնելու մտադրության հետ։ Մենք նման նպատակ չունենք, և ես դրա մասին ուղիղ հայտարարել եմ փետրվարի 24-ի իմ ուղերձում»,- ասել է Պուտինը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 19:45
Главное последствие эскалации конфликта России и Азербайджана — осознание, что Баку не тот, за кого выдавал себя, считает первый заместитель председателя Комитета Госдумы по делам СНГ Константин Затулин. Об этом депутат рассказал в беседе с «Лентой.ру».
-
2025-07-22 19:44
Заблаговременная регистрация иностранцев в мобильном приложении RuID со сдачей биометрии и заполнение в нем электронного заявления является добровольной и не послужит отказом для въезда в РФ. Об этом сообщает ТАСС со ссылкой на пресс-центр МВД России.
-
2025-07-22 19:39
Напомните, пожалуйста, этому субъекту, что она окончила юридический факультет. Фактически эта госпожа прогуляла все уроки, касающиеся институтов «презумпции невиновности» и «надлежащего доказательства». Об этом написала на своей странице в Facebook адвокат Марине Фарманян, комментируя заявление министра здравоохранения Армении Анаит Аванесян.
-
2025-07-22 19:37
Люди, которые взяли на себя управление ЭСА, не имеют опыта. Это политические лица, и они, в первую очередь, будут ставить политические шоу. Об этом заявил в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am экономист Сурен Парсян.