Սիսիանում արդեն մեկ ամիս է՝ հասարակական տրանսպորտ չի աշխատում
Սիսիանում արդեն մեկ ամիս է՝ հասարակական տրանսպորտ չի աշխատում։ Հայտարարվել է մրցույթ, սակայն ցանկացողներ չեն եղել։ Այս մասին մարտի 16-ին ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում հայտարարեց Սիսիան խոշորացված համայնքի նախկին ղեկավար, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը՝ դիմելով տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին։
Պատճառը, ինչպես նշեց պատգամավորը, եկամտի ու շահույթիի բացակայությունն է։
«Սիսիանում 30 գյուղ է խոշորացման ենթարկվել, բայց տրանսպորտով ապահովման հարցը չի լուծվել»,- նշեց ընդդիմադիրը։
Հարցը, ըստ նախարարի, կարևոր է, քանի որ նման խնդիր հանրապետության այլ մարզերում ևս կա։ Կառավարության ներկայացուցչի հավաստիացմամբ՝ օրերս ինքը եղել է Սյունիքի մարզում, որտեղ տեղեկացրել են խնդրի մասին։
«Սիսիանի քաղաքապետը երեկ եկել էր մեր նախարարություն։ Եթե այլ մարզերի դեպքում մրցույթ կազմակերպելը բավականին հեշտ է, ապա Սյունիքի մարզում ամեն ինչ մի փոքր այլ է։ Ցավոք, կան շահավետ և անշահավետ երթուղիներ։ Կան բազմաթիվ բնակավայրեր, որոնք զրկված են կայուն երթուղային գծից։ Ուստի մենք մտածել ենք, որ մրցույթում հաղթած ընկերությունը մեկի փոխարեն միանգամից երկու գիծ սպասարկի»,- պարզաբանեց Սանոսյանը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 19:37
Евросоюз внес в санкционный список азербайджанский танкер «Zangazur», который, по информации европейских чиновников, относится к «теневому флоту» России.
-
2025-06-04 19:35
С июля посольство Германии в Ереване будет принимать заявки на шенгенскую визу не напрямую, а через систему TLScontact. Об этом сообщила пресс-служба диппредставительства.
-
2025-06-04 19:34
Армения и Азербайджан договорились о совместных поисках без вести пропавших. Об этом директор Службы национальной безопасности Армении Армен Абазян заявил журналистам.
-
2025-06-04 19:32
Украина несет огромные потери и отступает по всей линии фронта, поэтому пытается запугать Россию терактами, заявил президент Владимир Путин.