Շվեդական Handelsbanken բանկը կդադարեցնի ֆինանսական գործարքները Վրաստանի և Հայաստանի հետ
Շվեդական Handelsbanken բանկը մարտի 21-ից կդադարեցնի ֆինանսական գործարքները Վրաստանի և Հայաստանի հետ։ Այս մասին հայտնում է վրացական Business Formula պորտալը։
Handelsbanken-ը հաստատել է, որը սահմանափակում է ֆինանսական գործարքները Վրաստանում և Հայաստանում: Որոշման պատճառը ուկրաինական ճգնաժամն է։
«Հաստատում ենք, որ սահմանափակում ենք Վրաստանի և Հայաստանի հետ հաշիվների հնարավորությունը։ Մենք պատժամիջոցների տակ գտնվող երկրներ տարանցիկ փոխանցումների բարձր ռիսկ ենք տեսնում»,- նշել են բանկում:
Բանկի հավաստիացմամբ՝ այս միջոցը կառնչվի միայն փոքր թվով անձանց, որոնց մեծ մասը կորպորատիվ հաճախորդներ են: Բանկում հայտարարել են, որ նույնականացման որոշակի ընթացակարգ անցնելով՝ կկարողանան բացառություն անել սահմանափակ հասանելիության գոտու որոշ հաճախորդների համար։
Handelsbanken-ի հաճախորդ Սոֆյա Թեթրաձեն Business Formula-ին ասել է, որ որոշման պատճառը տարանցիկ գործարքների ռիսկն է։ Մասնավորապես, շվեդական բանկը մտավախություն ունի, որ Վրաստան և Հայաստան դրամական փոխանցումները կարող են վերաուղղվել պատժամիջոցների տակ գտնվող երկրներ, այդ թվում՝ Ռուսաստան։
«Տեղական բանկերին հանձնարարվել է խիստ վերահսկողություն իրականացնել երկրների միջև բանկային գործարքների նկատմամբ, և քանի որ դա բավականին դժվար է վերահսկել, որոշ բանկեր այդ պատճառով նախընտրում են անջատվել վրացական համակարգից։ Ես խոսել եմ նաև Nordea-ի հետ, սակայն այդ բանկը դեռ չի պատրաստվում նման փոփոխություններ կատարել իր համակարգում, քանի որ վերահսկողության ավելի լավ մեխանիզմներ ունի»,- ասել է Սոֆյա Թեթրաձեն։
Նրա խոսքով, բանկի ներկայացուցիչները ստեղծված իրավիճակի պայմաններում չեն կարող ասել, թե որքան կտևի այս սահմանափակումը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-12 19:45
Иранские СМИ опубликовали первую серию документов, полученных от израильского режима.
-
2025-06-12 19:44
Полиция Индии пока обнаружила двух выживших при крушении самолета, передает агентство ANI со ссылкой на комиссара полиции Ахмедабада Гьянендру Сингха Малика.
-
2025-06-12 19:37
Армянский народ остановил даже русского царя, остановит и предателя Никола Пашиняна, написал в соцсети первый президент Армении Левон Тер-Петросян, комментируя ситуацию вокруг ААЦ.
-
2025-06-12 19:35
Сегодняшнее внеочередное заседание Совета старейшин Вагаршапата не состоялось. Члены фракции правящей партии «Гражданский договор» бойкотировали заседание, на которое они не пришли.