ՔԵՈՓՍԻ ԲՈՒՐԳԸ ԿՍՔԱՆԱՎՈՐԵՆ ՄՅՈՒՈՆԱՅԻՆ ԱՍՏՂԱԴԻՏԱԿՆԵՐՈՎ՝ ԴԱՏԱՐԿ ՏԵՂԵՐԸ ՈՐՈՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Գիտնականները պատրաստվում են գերհզոր մյուոնային աստղադիտակներով սքանավորել Եգիպտոսի Մեծ բուրգը։ Սա թույլ կտա նրանց հստակեցնել նախորդ ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված դատարկ երկու տարածությունների տվյալները: Հավանաբար դրանցից մեկում է գտնվում Խուֆու փարավոնի թաղման խուցը, հայտնում է Live Science պորտալը։
Քեոփսի բուրգը, որը նաեվ հայտնի է որպես Խուֆու, կառուցվել է մոտ 4,5 հազարամյակ առաջ։ Սա Հին Եգիպտոսում երբևէ կառուցված ամենամեծ բուրգն է:
2015-2017թթ․ ScanPyramids նախագծի շրջանակներում, օգտագործելով մյուոնային տոմոգրաֆիայի մեթոդը, գիտնականները պարզել են, որ Մեծ բուրգի ներսում Մեծ պատկերասրահի վերևում մոտ 30 մետր երկարությամբ դատարկ տարածք կա։ Դրա կենտրոնը գտնվում է «Թագուհու խցի» հատակի մակարդակից մոտ 50 մետր բարձրությամբ, իսկ երկարությունը մոտավորապես հավասար է Մեծ պատկերասրահին։ Սակայն խոռոչի ճշգրիտ բնութագրերը դեռևս անհայտ են՝ այն կարող է ընդամենը միջանցք լինել, կամ առանձին սենյակների շարք:
Նոր նախագծում հետազոտողները պատրաստվում են, ավելի հզոր սարքավորումներ օգտագործելով, կրկին սքանավորել Մեծ բուրգի խոռոչները։
«Մենք աստղադիտակների համակարգ կտեղադրենք, որը հարյուր անգամ ավելի ճշգրիտ կլինի, քան նախորդ անգամ օգտագործված սարքավորումները»,- ասվում է հետազոտողների հայտարարության մեջ, որը տեղադրված է arXiv սերվերում:
«Քանի որ այս սարքավորումը չափազանց մեծ չափեր ունի, այն չի կարող տեղավորվել բուրգի ներսում։ Հետևաբար, մենք որոշեցինք տեղադրել այն դրսում և տեղաշարժել այն կառույցի հիմքի երկայնքով: Այսպիսով, մենք կարող ենք մյուոնները բոլոր կողմերից հետազոտել՝ անհրաժեշտ տվյալների հավաքածու ստանալու համար»,- գրում են փորձագետները։
Գիտնականները նաև նշել են, որ նոր մյուոնային աստղադիտակի դետեկտորներն այնքան զգայուն են, որ կարող են դատարկ տեղերի ներսում առկա արտեֆակտները հայտնաբերել:
«Եթե դատարկ տարածքների ներսում տարբեր նյութերով՝ կերամիկայով, մետաղներով, քարերով կամ փայտով լցված մի քանի խորանարդ մետր լինի, ապա մեր համակարգը թույլ կտա նույնականացնել դրանք»,- ասում է Ֆերմի ազգային արագացուցիչի լաբորատորիայի գիտնական, հետազոտության համահեղինակ Ալան Բրոսը:
Աստղադիտակների տեղակայումից հետո փորձագետներին որոշակի ժամանակ կպահանջվի տվյալների հավաքագրման համար:
«Աստղադիտակները կարգավորելուց հետո մեզ անհրաժեշտ կլինի տվյալների հավաքագրման մեկ տարվա աշխատանք, որից հետո մենք կկարողանանք մեկնաբանել ստացված տեղեկատվությունը և առաջին արդյունքները ստանալ։ Ընդհանուր առմամբ, այս ուսումնասիրությունը կտևի մոտ երեք տարի, որպեսզի մենք կարողանանք բավականաչափ տվյալներ ստանալ մյուոնների մասին և առաջ շարժվել Մեծ բուրգի ուսումնասիրության մեջ»,- հավելել էԱլան Բրոսը:
Մասնագետները հույս ունեն, որ նոր ուսումնասիրությունը կբացահայտի թաքնված սենյակների գաղտնիքները, որոնց թվում կարող է լինել Քեոփսի փարավոնի թաղման խուցը։ Թեև կա վարկած, ըստ որի՝ խոռոչը ստեղծվել է շինարարների կողմից՝ պարզապես բուրգի կառուցվածքի վրա ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-25 17:14
Безусловно, в Армении есть чему удивляться. Но даже для общества, которое за семь лет повидало всякое, поведение сегодняшнего политического руководства все равно ошеломляет.
-
2025-07-25 16:39
Гор Тадевосян, ранее арестованный по делу о хищении 590 000 долларов США из здания Главного управления по расследованию экономических преступлений и контрабанды Следственного комитета Армении, освобождён из-под ареста. Суд избрал в отношении него меру пресечения в виде домашнего ареста.
-
2025-07-25 16:37
Армения в период с 1-го января по 24 июля текущего года экспортировала 41 814 тонн абрикосов. Об этом сообщили корреспонденту Sputnik Армения в министерстве экономики Армении.
-
2025-07-25 16:34
Иран и "евротройка" (Великобритания, Франция, Германия) провели в пятницу переговоры по ядерной проблематике. Об этом заявил замглавы МИД Ирана Казем Гариб-Абади.