Ադրբեջանում մտածել ու որոշել են բողոքել Եվրախորհրդարանի բանաձևի դեմ
Ադրբեջանում երկարատև խորհրդածություններից հետո որոշել են բողոքել Ադրբեջանի օկուպացված տարածքներում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին Եվրախորհրդարանի բանաձևի դեմ։
Ինչպես տեղեկացրել է АPА-ն, կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեն հայտարարություն է ընդունել, որն ուղարկվել է Եվրախորհրդարան։ Հայտարարությունում խստորեն դատապարտվում է «կանխակալ» բանաձևը, որը «բացահայտ աջակցում է ագրեսիվ անջատողականությանը, այդ թվում՝ փորձում է իրավական նշանակություն հաղորդել ադրբեջանական պատմական, կրոնամշակութային ժառանգության հայկականացմանը»։ Փաստաթուղթն, իբր, պատրաստվել է «հայկական լոբբիստական խմբերի ազդեցությամբ, չի արտացոլում իրական վիճակը, պարունակում է հայերի կեղծ պնդումներ՝ պատմակրոնական, այդ թվում և շիրմաքարերի հանդեպ ադրբեջանական կողմի իրական վերաբերմունքի ֆոնին»։
«Պետական կոմիտեն մեկ անգամ ևս վճռականորեն դատապարտել է Եվրախորհրդարանի՝ հայկական աղբյուրների վրա հիմնված կանխակալ տեղեկություն տարածելու փորձերը և կոչ է արել ապագայում օբյեկտիվ բանաձևեր ընդունել»,- նշել է լրատվամիջոցը, տեղեկացնում է News.am-ը։
Հիշեցնենք, որ չնայած այս պնդումներին՝ Ադրբեջանը խոչընդոտում է միջազգային կազմակերպությունների, այդ թվում ՅՈւՆԵՍԿՕ-ի այցելություններին, ոչնչացնում և «աղվանացնում» է հայական մշակութային ժառանգության հուշարձանները օկուպացված տարածքներում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-08 17:50
Будут ли представители европейской миссии наблюдателей EUMA находиться на границе или проводить время в ресторанах – разницы нет. Такое мнение выразил доктор политических наук Стэнфордского университета Артур ХАЧИКЯН.
-
2025-04-08 15:21
Следственный комитет Армении завершил судебно-медицинскую экспертизу по делу о гибели депутата парламента Мгера Саакяна.
-
2025-04-08 15:19
По нашим предварительным данным, около 50 представителей гражданского общества Армении подверглись фишинговой атаке в приложении Signal от имени посла ЕС в Армении Василиса Марагоса. Об этом написал на своей странице в Facebook эксперт по информационной безопасности Артур Папян.
-
2025-04-08 15:16
Нормализация отношений Турции с Арменией зависит от выполнения Ереваном требований Баку, заявил старший советник Эрдогана. Об этом сообщают азербайджанские СМИ.