Ընտրությունների արդյունքներից դժգոհ փարաքարցիները բողոքի ցույց են անցկացրել Երևանում
Արմավիրի մարզի Փարաքար համայնքի բնակիչները համաձայն չեն ավագանու ղեկավարի ընտրությունների արդյունքներին, նրանք մարտի 17-ին բողոքի ցույց են անցկացրել կառավարության շենքի առջև։
«Ապրելու երկիր» կուսակցությունից այդ պաշտոնի թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում կառավարությունից պահանջել է չմիջամտել դատարանի վճռին, որն ընդունվելու է վաղը։ Նրա խոսքով՝ կառավարությունը պետք է որոշում ընդունի արտահերթ ընտրությունների անցկացման մասին։ «Դատարանի վրա ճնշում է գործադրվում։ Մենք ցանկանում ենք, որպեսզի կառավարությունը չմիջամտի դատական համակարգի գործերին, որպեսզի դատարանը կարողանա անկախ, ճիշտ որոշում կայացնել։ Դատարանը պետք է պարտավորեցնի կառավարությանը արտահերթ ընտրություններ անցկացնել Փարաքարում, ավագանին պետք է ցրվի»,- նշել է Գրիգորյանը։
Նա հաստատել է, որ այն օրերին հանդիպել է Սուրեն Պապիկյանի հետ (այն ժամանակ նա զբաղեցնում էր փոխվարչապետի պաշտոնը- խմբ.), բայց գերադասել է չպատասխանել այն հարցին, թե արդյոք Պապիկյանն առաջարկել է միանալ իշխանություններին և դառնալ համայնքի ղեկավար։ Ցույցի մասնակիցներից մեկը չի բացառել, որ ապագայում կարող են կազմակերպվել անհնազանդության ակցիաներ՝ արդյունքի հասնելու և համայնքի մեկ ղեկավար ընտրելու նպատակով։
Հիշեցնենք, որ Փարաքարում իրենց ընտրված էին համարում միանգամից երկու մարդիկ՝ «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուն և «Դավիթ Մինասյան» դաշինքի թեկնածուն։ Տեղական ընտրությունների արդյունքներով՝ սկզբում համայնքապետի պաշտոնում առաջադրվել էր «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը, որն ընտրվել էր 10 ձայնով։ «Ապրելու երկիր» կուսակցության պարզաբանման համաձայն՝ օրենքը թույլ է տալիս 40 տոկոս ձայներով ընտրել միակ թեկնածուի։ Ավելի ուշ ավագանու անդամները, այդ թվում կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, որոնք պաշտպանում էին «Դավիթ Մինասյան» դաշինքի թեկնածուին, Մինասյանին ընտրել են 11 ձայնով, այսինքն՝ ձայների ավելի քան 50 տոկոսով։
Ավելի ուշ «Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել Փարաքարի ավագանու լիազորությունների ժամկետից շուտ դադարեցման և արտահերթ ընտրությունների անցկացման մասին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-23 11:44
Российский политолог Василий Колташов прокомментировал Alpha News заявление представителя МИД РФ Марии Захаровой о том, что Минская группа ОБСЕ, занимающаяся решением карабахской проблемы, утратила свою актуальность.
-
2025-04-23 11:35
С началом боевых действий на территории Украины и санкций в отношении России экономика Армении пережила беспрецедентный всплеск активности: резкий рост импорта, экспорта и внутренних инвестиций, поддержанных притоком капитала и людей в основном из России. Однако спустя три года, в условиях условной стабилизации, страна сталкивается с глубокими структурными проблемами. В интервью VERELQ экономический обозреватель, генеральный директор агентства "Арминфо" Эммануил Мкртчян анализирует причины спада внешней торговли, снижение внутреннего спроса, ситуацию на ипотечном рынке и парадоксально устойчивый рост банковского сектора.
-
2025-04-23 11:27
Группа ученых из США утверждает, что они открыли совершенно новый цвет, которого никогда раньше не видел человек.
-
2025-04-23 11:22
Продление срока подачи декларации о доходах до 1 ноября не приведет к росту числа заявок, а угрозы о штрафах в случае незаполнения деклараций вряд ли будут применены. Такое мнение в беседе со Sputnik Армения высказал руководитель инициативы "Армения – это я", экономист Наири Саркисян.