ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի երիտասարդների համատեղ բողոքի ակցիան՝ ԱԳՆ-ի դիմաց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի երիտասարդական կազմակերպությունները բողոքի ակցիա են կազմակերպել ԱԳՆ-ի դիմաց:
Ավելի վաղ ՀՅԴ ՀԵՄ-ը հայտարարությունն էր տարածել, որտեղ ասվում է. «Հայաստանում խորացող համակարգային և Արցախում ստեղծված հումանիտար և անվտանգային ճգնաժամերի պայմաններում հայաստանյան դե ֆակտո իշխանությունները շարունակում են բացառապես թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը սպասարկող գործողությունները՝ փորձելով հայ ժողովրդին կանգնեցնել ևս մեկ աղետի առջև։
Հինգշաբթի օրը՝ մարտի 17-ին, ժամը 13։00-ին ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը և Հայաստանի Հանրապետական կուսակցության Երիտասարդական և ուսանողական կազմակերպությունները միասնական ակցիա են իրականացնելու Արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց՝ ԱԳՆ նախարարի պաշտոնակատարին հիշեցնելով, որ ինքը չի ներկայացնում հայ ժողովրդի իրական շահերը։
Նախարարության շենքի մոտից երթով շարժվելու ենք կառավարության շենք՝ կառավարության ղեկավարին ևս մեկ անգամ հայտնելու, որ վերջինս հայ ժողովրդին նոր զիջումներ և կորուստների ոչ մի մանդատ չունի։
Հայաստանում դեռևս կան արժանապատվություն ունեցողներ, ովքեր ամեն կերպ կանխելու են պետականակործան այս գործընթացը։
Սիրելի հայրենակիցներ,
այս ճգնաժամը չի հաղթահարվելու մեկ ակցիայով կամ գործողությամբ։ Բայց արդար զայրույթի ձայն ու պայքարի բռունցք բարձրացնելն արժանապատիվ հայ երիտասարդի պարտականությունն է և ավելի լավ Հայաստանի ու հայկական Արցախի միակ շանսը։
Միացե’ք մեզ՝ անկախ կուսակցական պատկանելիությունից, տարիքից և քաղաքական հայացքներից», տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-23 18:34
Сидящий в тюрьме Самвел Карапетян срывает операцию Пашиняна по захвату компании «Электрические сети Армении». Об этом написал на своей странице в «Facebook» политолог Владимир МАРТИРОСЯН.
-
2025-07-23 18:30
В правительстве Армении категорически опровергли и назвали "проявлением манипулятивной пропаганды" публикацию на испанском портале Periodista Digital о том, что Ереваном, Баку и Вашингтоном якобы согласован меморандум по так называемому "Зангезурскому коридору"; в документе он фигурирует как "мост Трампа".
-
2025-07-23 18:25
По благословению предстоятеля Ширакской епархии ААЦ, архиепископа Микаела Аджапахяна 26 июля в 17:00 в Гюмри состоится паломничество от церкви Сурб Акоп к церкви Сурб Аменапркич. Об этом говорится в сообщении, распространенном Ширакской епархией ААЦ.
-
2025-07-23 18:22
Я считаю, что у Вас была возможность представить свою позицию суду, однако она была признана необоснованной. С таким комментарием под соответствующей публикацией на странице Правительства Армении в «Facebook», в частности заявлением Правительства о решении Арбитражного института Торговой палаты Стокгольма по делу «Электрических сетей Армении», выступил вице-президент группы компаний «Ташир», председатель Совета директоров ЗАО «Электрические сети Армении» Нарек Карапетян.