4 կուսակցություն ՀՀ բյուջեից 520 մլն դրամ աջակցություն կստանան
ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ հայաստանյան քաղաքական 4 ուժեր 520 մլն 733 հազար դրամ գումար կստանան պետական բյուջեից։
Կառավարությունը որոշումն ընդունեց առանց քննարկման ու զեկուցման, բայց գործադիրի պաշտոնական կայքում հրապարակված նախագծից պարզ է դառնում, որ նշված գումարը բաշխվելու է 4 ուժերի` 2 խորհրդարանական և 2 արտախորհրդարանական կուսակցությունների միջև։
Որոշման համաձայն, ամենամեծ գումարը` 268 մլն 309 հազար դրամ կստանա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, 163 մլն 221 հազար` «Հայաստան» դաշինքը, 50 մլն 444 հազար` ԲՀԿ–ն, 38 մլն 758 հազար` «Հանրապետություն» կուսակցությունը։
Նշենք, որ այս հատկացումները նախատեսված են ՀՀ պետական բյուջեով ու իրականացվում են «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքով, որով նախատեսվում է պետական աջակցություն ցուցաբերել ՀՀ ազգային ժողովի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին ու կուսակցությունների դաշինքներին, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 19:43
Антикоррупционный суд Республики Армения 25 июля вынес очередное решение в пользу прокуратуры по делу о защите государственных интересов.
-
2025-07-28 19:41
Я больше не заинтересован в разговорах, заявил президент США Дональд Трамп в ответ на вопрос журналиста о том, может ли личная встреча с Путиным помочь достижению перемирия в Украине, передает BBC.
-
2025-07-28 19:40
Австрийская энергетическая группа OMV заявила, что обнаружила загрязнение органическим хлоридом в партиях азербайджанской сырой нефти, запланированных к доставке на ее нефтеперерабатывающие заводы, добавив, что ей удалось предотвратить какие-либо сбои в поставках. Об этом сообщает Reuters.
-
2025-07-28 19:39
Причиной сбоя в работе информационной системы «Аэрофлота» стала хакерская атака, сообщила Генпрокуратура. По материалам проверки возбуждено уголовное дело о неправомерном доступе к компьютерной информации (часть 4 статьи 272 УК).