Անդրանիկ ԹԵՎԱՆՅԱՆ․ ՄԵՐ ՆԵՐՔԻՆ ՈՒ ԱՐՏԱՔԻՆ ԹՇՆԱՄԻՆ ՆՈՒՅՆԱԿԱՆ ԵՆ
Մեր քաղաքական կյանքի առանձնահատկությունն այն է, որ ներքին ու արտաքին թշնամին նույնական են։ Նրանց շահերը գրեթե 100 տոկոսով համընկնում են։ Նման բան 31 տարվա անկախության շրջանում չի եղել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:
«Նախորդ բոլոր իշխանությունների օրոք ներքաղաքական պայքարում եղել է ատելություն, կատաղի պայքար, անձնական թշնամանք, գաղափարական սուր բախում, բայց չի եղել մի վիճակ, երբ համոզված լինես, որ իրականում արտաքին թշնամու դեմ ես կռիվ տալիս։
Նույնիսկ 90–ականներին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանում այդպիսի ընկալում չի եղել։ Նրա մոտեցումներն Արցախի խնդրի լուծման ու Հայաստանի անվտանգային համակարգի մասին անընդունելի էին, բայց որևէ լուրջ մարդու մտքով չի անցել, որ ՀՀ 1–ին նախագահին աջակցում են Թուրքիան ու Ադրբեջանը։
Հիմա աննախադեպ պատկեր է։ Մեր ներքաղաքական հակառակորդները Էրդողանն ու Ալիևն են։ Սա ռուսներն էլ գիտեն, թուրքերն էլ գիտեն, ադրբեջանցիներն էլ գիտեն, նիկոլենք էլ գիտեն։ Սա նոր իրավիճակ է և պահանջում է նոր լուծումներ։ Նաև՝ ուժերի ու ռեսուրսների ճիշտ գնահատում, նոր պարադիգմա, հետևողականություն, սառնասիրտ հաշվարկ, ոչ ստանդարտ քայլեր։
Մեր արտաքին թշնամին պաշտպանում է մեր ներքաղաքական հակառակորդին։ Պատահական չէ, որ սրանք առավոտից մինչև երեկո թուրքամետ քարոզ են տանում, առաջ տանում թուրքական օրակարգը, փաստացի կողմ քվեարկում հակահայկական Շուշիի հռչակագրին ու դեմ քվեարկում ՀՀ անկախության հռչակագրին։
Պատահական չէ նաև այն, որ հայ կոչվող թրքաբոլշևիկները թաքնված կամ բացահայտորեն պաշտպանում են Ուկրաինային, քանզի ՌԴ պարտությունը ձեռնտու է Թուրքիային ու Ադրբեջանին և կտրուկ հակասում Հայաստանի ու Արցախի շահերին։
Ներքաղաքական պայքարը պլանավորելիս այս հանգամանքներն անպայման պետք է հաշվի առնել՝ առանց ավելորդ հուզականության ու պաթոսի»,- գրել է պատգամավորը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).