Ստում և չի կարմրում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «2020 թվականի աշնանը Հայաստանի դեմ 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը պահպանել է ռազմական գործողությունների բոլոր կանոնները և չի կռվել խաղաղ բնակչության դեմ»։
«Մենք արժանապատվորեն ենք պատերազմ մղել, պահպանել ենք պատերազմի բոլոր կանոնները, չենք կռվել քաղաքացիական անձանց դեմ, չենք ռմբակոծել շենքերը, դաժանություններ չենք գործել՝ չնայած նրան, որ մեր ժողովրդի սրտում միշտ ապրել է վրեժխնդրության ծարավը։ Չէ որ հայերը ցեղասպանություն են իրականացրել մեր ժողովրդի նկատմամբ, էթնիկ զտումների քաղաքականություն են վարել մեր նկատմամբ, ուստի վրեժխնդրության զգացումի առկայությունն արդարացված է։ Բայց ես ասել եմ, որ թշնամուց վրեժխնդիր կլինենք մարտի դաշտում»,- ասել է Իլհամ Ալիևն ըմբշամարտի հավաքականի անդամների հետ հանդիպմանը, մեջբերում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ «հենց այդ պատճառով էլ այս պատերազմի ժամանակ հայ խաղաղ բնակչության շրջանում 30-ից պակաս զոհ է եղել, և դա էլ՝ այն պատճառով, որ այդ խաղաղ բնակիչները մասնակցում էին մարտերին»։
Ադրբեջանի նախագահի լկտի սուտը մեկնաբանության կարիք չունի: Ադրբեջանցի զինվորականների վայրագությունների մասին բազմաթիվ հաղորդումների, փաստերի, հարյուրավոր վկայությունների մասին հայտնի է դարձել ինչպես ԶԼՄ-ներին, այնպես էլ միջազգային կազմակերպություններին։ Քաղաքացիների սպանություններ, ահաբեկումներ, խոշտանգումներ և գերիների սպանություններ, խաղաղ բնակավայրերի գնդակոծություններ, վերջինս շարունակվում է մինչ օրս՝ սա ադրբեջանցիների «արժանապատիվ պահվածքի» ամբողջական ցանկը չէ։ Ըստ ամենայնի, Ալիևը հենց այդպիսի պահվածքն է արժանապատիվ համարում. չէ՞ որ նա անձամբ էր շնորհակալություն հայտնում և պարգևներ շնորհում հայ գերիների գլուխներն ու ձեռքերը կտրած ադրբեջանցի զինվորականներին, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 09:56
Неандертальцы на протяжении долгого времени воспринимались как грубые и примитивные существа, не способные на сложное мышление или творчество. Однако научные данные, опубликованные во Frontiers in Ecology and Evolution, показывают, что этот образ далёк от истины. Археологические находки и методы датировки доказывают: неандертальцы были куда более изобретательными, чем считалось ранее. Ряд их изобретений повлиял на развитие технологий, культуры и образа жизни, а некоторые из них до сих пор находят применение в современной жизни.
-
2025-06-20 06:07
Новым главой разведки Корпуса стражей исламской революции Ирана (КСИР, часть вооруженных сил Ирана) стал Маджид Хадеми. Об этом сообщает агентство Fars.
-
2025-06-20 06:02
Президент США Дональд Трамп в ближайшие две недели примет решение по возможной атаке на Иран. Об этом заявила пресс-секретарь Белого дома Каролин Левитт.
-
2025-06-20 05:59
Иран намерен предпринять юридические шаги в ответ на бездействие гендиректора Международного агентства по атомной энергии (МАГАТЭ) Рафаэля Гросси в связи с ударами Израиля по ядерным объектам Исламской республики. Это следует из письма главы Организации по атомной энергии Ирана Мохаммада Эслами, адресованного гендиректору МАГАТЭ, сообщает РИА Новости.