Արթուր Թովմասյանն ընդունել է «Հայաստան» դաշինքի պատվիրակությանը
Մարտի 17-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է ՀՀ խորհրդարանի «Հայաստան» դաշինքի պատվիրակությանը:
ԱՀ ԱԺ մամուլի ծառայությունիօց NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդարանի ղեկավարը ողջունել է Հայաստանի գործընկերների այցն Արցախ ու շեշտել այն հանգամանքը, որ հայրենիքի համար կարևոր հարցերում ընդդիմությունն ու իշխանությունը պետք է հանդես գան միասնական ճակատով:
Արթուր Թովմասյանն ընդգծել է համազգային օրակարգով առաջնորդվելու անհրաժեշտությունը, որի կարևոր կետերից է Արցախի հարցը:
«Հայաստան» դաշինքի պատգամավորները նշել են, որ ճանաչողական այցով են Արցախում, եղել են Խրամորթում ու Խնապատում՝ իրենց բարոյական աջակցությունը հայտնելու տեղի բնակչությանը: Արթուր Խաչատրյանը մտահոգիչ է որակել Հայաստանի քաղաքական դաշտի ուղերձները և գործընկերներին հրավիրել է դաշինքի առաջիկա լսումներին, որոնց թեման Արցախի հարցն է:
Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական զարգացումներին, միջխորհրդարանական կապերի վերականգնմանն ու ամրապնդմանն առնչվող հարցերի:
Հանդիպմանը ներկա էին «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը:
Այնուհետև «Հայաստան» դաշինքի պատգամավորները հանդիպել են Արցախի խորհրդարանի խմբակցությունների հետ:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել վերջին արտաքին քաղաքական զարգացումների, հայ-թուրքական հարաբերությունների, Արցախի հիմնախնդրի լուծման հեռանկարների շուրջ:
Երկուստեք շեշտվել է այն միտքը, որ չնայած քաղաքական տարաձայնություններին՝ Արցախի կարգավիճակի շուրջ պետք է միակամ հանդես գալ:
Խորհրդարանականները միակարծիք էին պատգամավորական փոխգործակցությունն ակտիվացնելու անհրաժեշտության հարցում:
Համախմբել բոլոր առողջ ուժերը ի շահ Հայաստանի պետականության ու Արցախի հարցի լուծման՝ սա էր կարևոր ուղերձը, որի շուրջ ձեռնարկվելիք քայլերը քննարկվեցին հանդիպման ընթացքում:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.