ԱՄՀ–ն վերանայել է ՀՀ 2022թ․ տնտեսական աճի կանխատեսումը՝ սահմանելով այն 1.5%
Ուկրաինայի պատերազմով պայմանավորված Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) վերանայել է Հայաստանի 2022 թ․ տնտեսական աճի ցուցանիշը՝ սահմանելով այն 1.5%:
«Հայաստանի տնտեսությունը շարունակել է վերականգնվել՝ արձանագրելով 5.7 տոկոս աճ 2021 թ․ և շարունակելով բարձր աճը 2022 թ․ սկզբին։ Տարեկան ՍԳԻ գնաճը կայուն նվազել է՝ փետրվարին կազմելով 6.5 տոկոս, ինչին աջակցել է դրամավարկային քաղաքականության խստացումը։ Հարկաբյուջետային քաղաքականությունն օգնել է 2 վերջին երկու տարիներին տնտեսության վրա ցնցումների ազդեցության մեղմմանը, սակայն շարունակել է խարսխված մնալ պարտքի կայունության ավելի ընդգրկուն նպատակի վրա, իսկ հարկային քաղաքականության և վարչարարության բարեփոխումներով շարունակվում է հարկման բազայի ընդլայնումը։ 2021 թ․ բյուջեի դեֆիցիտը նվազեց մինչև ՀՆԱ-ի 4.7 տոկոսը՝ հիմնականում կառավարության ավելի ցածր ծախսերի հաշվին»,– ասվում է ԱՄՀ տարածած հաղորդագրությունում։
Նաև նշվում է, որ արտաքին Հայաստանն իր դիրքն ամրապնդվել է, հատկապես՝ 2021 թ․, քանի որ Քովիդ-19-ի համավարակի ընթացքում ընթացիկ հաշվի պակասուրդը նվազեց, բարձր դրամական փոխանցումները պահպանվեցին, իսկ եվրապարտատոմսերի թողարկմամբ և ՓՀԻ (փոխառության հատուկ իրավունք) հատկացմամբ միջազգային պահուստները համալրվեցին։ Բանկային համակարգը մնացել է համարժեք կապիտալով համալրված և իրացվելի, իսկ ակտիվների որակը բարելավվել է։
«Ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով տարածվող տարածաշրջանային և համաշխարհային տնտեսական ազդեցությունները, սակայն, հեռանկարի վրա ճնշում են առաջացնում, և անխուսափելիորեն նկատելի ներգործություն կունենան Հայաստանի վրա։ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների լայն շրջանակը, սննդամթերքի և վառելիքի ավելի բարձր գները, նվազ դրամական փոխանցումները, համաշխարհային ֆինանսական շուկայի տատանողականության աճը սպասվում է, որ առաջիկա ամիսներին կընդլայնեն ընթացիկ հաշվի պակասուրդը, կհանգեցնեն գնաճի բարձրացմանը և կնվազեցնեն տնտեսական աճը։ Թեև Հայաստանի վրա ազդեցության չափի մասով զգալի անորոշություն կա, քանի որ իրավիճակը դեռևս զարգանում է, մեր նախնական գնահատականով տնտեսությունը 2022 թ․ կարող է աճել շուրջ 1½ տոկոսով ՝ շատ ավելի դանդաղ տեմպով, քան նախկինում էր սպասվում»,– ասվում է ԱՄՀ հաղորդագրությունում։
Հայաստանի վրա տարածվող տնտեսական անբարենպաստ ազդեցությունները մեղմելու համար, ըստ ԱՄՀ–ի, անհրաժեշտ է, որ իշխանությունները շարունակեն թույլ տալ, որ փոխարժեքը գործի որպես ցնցման կլանիչ և դրամավարկային քաղաքականությունը ճշգրտեն՝ զսպելու ներմուծման ավելի բարձր գների և առաջարկի կողմում խաթարումների հետևանքով առաջացող երկրորդային ազդեցությունները` հաշվի առնելով հեռանկարի ձևավորվող գնահատականը։
«Այս համատեքստում ՀՀ ԿԲ-ն քաղաքականության (վերաֆինանսավորման) տոկոսադրույքները մարտի 15-ին բարձրացրեց 125 բազիսային կետով։ ՀՀ ԿԲ-ն ուշի-ուշով մշտադիտարկում է բանկերի իրացվելիության դիրքը և վարկային ռիսկերը և կձեռնարկի անհրաժեշտ ցանկացած միջոցառում՝ համապատասխան երաշխիքներով ֆինանսական համակարգի կայունությունն ապահովելու համար։ Բյուջեի դեֆիցիտի և կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցության վրա ցնցման ազդեցությունները զսպելու համար ծախսերի պահուստային ֆոնդը ողջամտորեն կօգտագործվի, իսկ ոչ առաջնահերթ ծախսերը կկրճատվեն։ Կարևոր է նաև, որ անապահով տնային տնտեսություններին և կենսունակ ընկերություններին ուղղվող պետական ցանկացած աջակցություն լինի ժամանակավոր և հասցեական»,– ասվում է ԱՄՀ հաղորդագրությունում։
Նաև նշվում է, որ մոտակա ժամանակահատվածից հետո առանցքային է քաղաքականության և բարեփոխումների հիմնավոր ջանքերի պահպանումը։ Ասվածը ներառում է հարկաբյուջետային միջնաժամկետ շրջանակի բարելավումը և կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցության տեղափոխումը նվազման գոտի՝ հարկաբյուջետային կանոններին համահունչ, Կենտրոնական բանկի նպատակադրած 4 տոկոսի ուղղությամբ գնաճի նվազեցումը, ֆինանսական կայունության երաշխավորումը և կայուն, կանաչ և ներառական աճի ապահովումը։
«Այս նպատակների իրագործման համար կարևոր է վերջերս հաստատված՝ հանրային ներդրումների կառավարման մասին որոշման լիարժեք գործողությունը, ՊՄԳ գործառնական շրջանակի ամբողջացումը, 3 հանքարդյունաբերության հարկման պրոգրեսիվ համակարգի ներդրումը, որը հրաժարվում է գնի վրա հիմնված ռոյալթիի սանդղակից և արտահանման ժամանակավոր մաքսատուրքերից՝ ներդրումների ապախրախուսումից խուսափելու համար, հարկաբյուջետային ռիսկի կառավարման, թափանցիկության ու կառավարման համակարգի ամրապնդումը և բիզնես միջավայրի բարելավումը՝ միևնույն ժամանակ հնարավորություն ստեղծելով աճին նպաստող, եկամուտներն ավելացնող հարկային քաղաքականության, ընթացիկ ծախսերի առաջնահերթության սահմանման և հանրային ներդրումների որակի բարձրացման ու սոցիալական պաշտպանության կատարելագործման միջոցով»,– նշվում է ԱՄՀ հաղորդագրությունում, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 17:57
Президент США Дональд Трамп заявил о введении 25-процентной пошлины на товары из Индии начиная с 1 августа, сославшись на высокие тарифы со стороны Нью-Дели, торговые барьеры и "сотрудничество с Россией". Об этом американский лидер написал в социальной сети TRUTH Social.
-
2025-07-30 16:55
Представители Международного комитета Красного Креста (МККК) в последний раз посетили удерживаемых в Азербайджане армян в июне. Об этом в беседе со Sputnik Армения сообщила руководитель коммуникационных программ делегации МККК в Армении Зара Аматуни.
-
2025-07-30 16:54
Официальный представитель МИД России Мария Захарова сегодня, 30 июля, отвечая на вопрос об информации в азербайджанских СМИ о необходимости углубления сотрудничества с НАТО, упомянула Армению.
-
2025-07-30 16:53
Заместитель генерального директора компании «Электрические сети Армении» Лилия Шушанян освобождена от должности. Об этом пишет «ArmLur.am».