Последние новости

Դատախազություն․ Դատական գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիները վերադարձվել են

Երեկ առավոտյան ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ դատական գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիները վերադարձվել են Դատական դեպարտամենտին. «Քրեական գործով առգրավված՝ համակարգի գործարկման և շահագործման առգրավված բանալիները վերադարձվել են, և ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարին հայտնվել է, որ մակագրման համակարգը կարող է վերագործարկվել»:

Բարձրագույն դատական խորհուրդը քիչ առաջ հաղորդագրություն տարածեց, որ մակագրման համակարգի գործարկման և շահագործման առգրավված բանալիները Դատական դեպարտամենտ չեն վերադարձվել:

Ի պատասխան, Գլխավոր դատախազի խորհրդականը հրապարարակել է գրություն` ուղղված Դատական դեպարտամենտի ղեկավար Արմեն Հարությունյանին, որով հայտնում է, որ քրեական գործով առգրավված բանալիները վերադարձվել են և մակագրման համակարգը կարող է վերագործարկվել։

Թե ինչու էր ԲԴԽ֊ն հայտնում, որ բանալիները չեն ստացել, հայտնի չէ, տեղեկացնում է ArmeniaToday.news։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ