ՀՀ ԱԳՆ-ն չի արձագանքում օկուպացված Շուշիում ՄԱԿ-ի ներկայացուցչի մասնակցությամբ միջոցառմանը
Ադրբեջանի իշխանությունները օկուպացված հայկական Շուշի քաղաքում ՄԱԿ-ի հետ գործընկերության 30-ամյակին նվիրված հանդիպմանը նվիրված միջոցառում են անցկացնում։
Այս առիթով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Գաջիևը լրագրողներին ասել է, որ Շուշիում հանդիպման անցկացումը «մեծ քաղաքական, դիվանագիտական և միևնույն ժամանակ խորհրդանշական նշանակություն ունի»։
Միջոցառմանը մասնակցում է Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Վլադանկա Անդրեևան։ Ադրբեջանական լրատվամիջոցները մեջբերում են նրա ելույթից մի հատված. «Փոխվել է համագործակցության ձևը, մենք հումանիտար աջակցություն ենք ցուցաբերել Ադրբեջանին։ Ադրբեջանը հարյուր հազարավոր ներքին տեղահանվածներով հակամարտությունից դուրս եկած երկիր էր, բայց զարգացնում էր տնտեսական և մարդկային կապիտալը, կրճատում աղքատությունը, գործազրկության մակարդակը։ Ադրբեջանը ներդրում է ունեցել ՄԱԿ-ում՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ, Չմիավորման շարժման նախագահ, աջակցել է բազմակողմանիությանը»,- ասել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը։ Վլադանկա Անդրեևան նշել է, որ ՄԱԿ-ը հաստատել է Ադրբեջանի հետ գործողությունների ծրագիրը 4 ուղղություններով. «Ադրբեջանը և ՄԱԿ-ը հաստատել են 2021-2025թթ․ գործողությունների ծրագիրը, նախանշվել է 4 հիմնական ուղղություն։ Ներառական զարգացում, ուժեղ ինստիտուտներ, շրջակա միջավայրի պաշտպանություն և կանանց մասնակցության ավելացում բոլոր ոլորտներում: Այսօր այս հանդիպումը մեզ թույլ կտա քննարկել համագործակցությունը, քննարկել այս ոլորտները»։
Մի կողմ դնենք պնդումը, թե «Ադրբեջանը հարյուր հազարավոր ներքին տեղահանվածներով հակամարտությունից դուրս եկած երկիր էր»։ Դրանով ՄԱԿ-ի ներկայացուցիչը ցույց տվեց իր ոչ կոմպետենտությունը։ Նա ենթադրում է, թե հակամարտությունն ավարտված է կամ միտումնավոր խեղաթյուրում է փաստերը։ Հեղինակավոր կազմակերպության ներկայացուցչի մասնակցությունը օկուպացված քաղաքում անցկացվող միջոցառմանը օրինականացնում է օկուպացիան։ Ահա թե ինչի մասին է ակնարկում Գաջիևը, երբ ասում է, որ միջոցառումը «խորհրդանշական նշանակություն» ունի։
Մինչդեռ Հայաստանի ԱԳՆ-ն լռում է՝ ոչ մի կերպ չարձագանքելով ո՛չ Շուշիում անցկացվող միջոցառմանը, ո՛չ էլ միջոցառմանը ՄԱԿ-ի ներկայացուցչի մասնակցությանը, տեղեկացնում է News.am-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանում պահանջել էին Բաքվից արտաքսել Ադրբեջանում ՄԱԶԾ-ի նորանշանակ մշտական ներկայացուցիչ Եկատերինա Պանիկլովային՝ հայերի հետ շփումների համար։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 16:39
В прошлом месяце отношения Армении и Грузии в торгово-экономической сфере неожиданно осложнились. Армянские экспортёры коньяка и другой алкогольной продукции провели перед грузинским посольством в Ереване несколько протестных мероприятий, обвинив таможенные органы соседней республики в необоснованной задержке десятков фур на границе. Они направлялись в Россию, но оказались под «досмотром с пристрастием» со стороны грузинских таможенников.
-
2025-06-05 16:34
Посол США в Грузии Робин Данниган объявила о своем уходе с дипломатической службы и выходе на пенсию. Заявление об этом появилось на официальной странице посольства США в Грузии в Facebook. Данниган подчеркнула, что ее решение носит исключительно личный характер и не связано с позицией Вашингтона.
-
2025-06-05 16:32
Премьер-министр Никол Пашинян созвонился с президентом Турции Реджепом Тайипом Эрдоганом, сообщает пресс-служба главы армянского кабмина.
-
2025-06-05 16:32
В Азербайджане предпринимаются попытки представить законную общественную деятельность Рубена Варданяна, находящегося в бакинской тюрьме, как преступную. Это противоречит основам правового государства, говорится в заявлении его адвоката Авраама Бермана, прокомментировавшего обвинительное заключение по делу подзащитного.