ԿԽՄԿ․ Բաքվում պահվող հայ գերիները տեսաուղերձներ և նամակներ են ուղարկել իրենց ընտանիքներին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները վերջին անգամ փետրվարի վերջին, մարտի սկզբին են այցելել Բաքվում պահվող հայ գերիներին։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին՝ հստակեցնելով, որ խոսքը Բաքվի կողմից գերեվարման փաստը հաստատված բոլոր գերիների մասին է։
Նա հայտնեց, որ առանձնազրույցների ձևով տեսակցություններ են եղել բոլոր գերիների հետ։ «Մեր պատվիրակները առանձին կերպով առանձնազրույցներ են ունեցել բոլոր գերիների հետ, նրանց հնարավորություն է տրվել հեռախոսազանգերի միջոցով հարազատների հետ կապ հաստատել, ինչպես նաև փոխանակել նամակներ»,- նշեց Ամատունին՝ հավելելով, որ նամակները, ինչպես նաև ձայնագրված տեսաուղերձներն արդեն փոխանցվել են նրանց ընտանիքներին։
ԿԽՄԿ ներկայացուցիչը հստակեցրեց, որ այցերի հիմնական նպատակն է վերահսկել գերեվարվածների պահման պայմանները, վերաբերմունքը նրանց նկատմամբ։ «Ցանկացած նկատառում, ինչպես նաև բոլոր բովանադակային հարցերը մենք քննարկում ենք միայն պատկան մարմինների հետ, դրանք հանրայնացման ենթակա չեն»,- նշեց նա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.