Սա լուրջ հարված է ՄԱԿ-ի հեղինակությանը. Արցախի ԱԳՆ-ն` Շուշիում անցկացված միջոցառման մասին
Արցախի արտաքին գործերի նախարարությունը խստիվ դատապարտում է ՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցության 30-ամյակին նվիրված միջոցառման անցկացումը Շուշիում։ Արցախի ԱԳՆ-ն նման հայտարարություն է տարածել` անդրադառնալով Ադրբեջանի քայլին։
Միաժամանակ, Արցախի ԱԳՆ–ն նշում է, որ Բաքուն, իր ոճին համահունչ, շարունակում է ապակառուցողական քաղաքականությունը՝ ուղղված Արցախի նկատմամբ իր ագրեսիայի արդյունքների օրինականացմանը՝ փորձելով այդ գործընթացում ներգրավել և օգտագործել նաև միջազգային հանրությանն ու տարբեր կառույցների։ Եվ այդ քաղաքականության հերթական դրսևորում է Միավորված ազգերի կազմակերպությանը Ադրբեջանի անդամակցության 30-ամյակին նվիրված հանդիսավոր արարողության կազմակերպումը Արցախի օկուպացված Շուշի քաղաքում և միջոցառմանը ՄԱԿ-ի, նրա կառույցների ներկայացուցիչների մասնակցությունը։
«ՄԱԿ-ի ներկայացուցիչների մասնակցությունը Ադրբեջանի ագրեսիայի և հայատյացության գլխավոր թիրախներից մեկը հանդիսացող բնակավայրում կազմակերպվող միջոցառմանը հակասում է միջազգային այս հեղինակավոր կազմակերպության գործունեության հիմնադրույթներին, գաղափարախոսությանն ու առաքելությանը։ Սա, անկասկած, օգտագործվելու է Ադրբեջանի կողմից իր մարդատյաց և ագրեսիվ քաղաքականության լեգիտիմացման նպատակով»,–ասված է ԱԳՆ հայտարարության մեջ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Նշվում է նաև, որ սա նաև լուրջ հարված է ՄԱԿ-ի հեղինակությանը, ինչը բացասական ազդեցություն կունենա կազմակերպության աշխատանքների արդյունավետության վրա։
Նշենք, որ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը թվիթերյան իր էջում գրել է, որ «ՄԱԿ-ի դրոշը կծածանվի ազատագրված Շուշիում»։ Նրա խոսքով` ՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցության 30-ամյակը կնշեն Շուշիում այդ կազմակերպության կառույցների հետ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.