ԲՆԱԿԱՐԱՆԱՄՈՒՏ՝ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԻՑ ԿԵՍ ԴԱՐ ԱՆՑ
Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղում բնակարանամուտ է նշվել: Ավելի քան 50 տարի առաջ մեկնարկած շինարարությանն ընտանիքի երեք սերունդ է մասնակցել: Պապից թոռ հասած ձգձգվող աշխատանքները վերջապես ավարտվել են: Այդ հարցում Մաթևոսյաններին աջակցել են Վիվա-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնը»: Ավելի քան տասնամյա գործակցության ընթացքում, այս կազմակերպությունները միայն Արագածոտնի մարզում, բնակարանաշինության ծրագրով աջակցել են 69 ընտանիքի:
Մաթեվոսյանների չորս անձից բաղկացած ընտանիքը մի ամբողջ կյանք ապրել է խոնավ ու մութ երկսենյականոցում: Առաջնեկի՝ տղայի ծնունդից հետո, Վարդանը փորձել է փոխել հայրական տան անհրապույր վիճակը. ընդլայնել տարածքը, ավելացնել սենյակների թիվն ու կոմունալ լիարժեք հարմարություններ ստեղծել: 29 տարի առաջ նախաձեռնած շինարարության արդյունքում նրան հաջողվել է շինությունը հասցնել կիսակառույց վիճակի: Հարմարավետ կյանքի փոխարեն զավակների ապագան առաջնահերթություն դարձրած ծնողները ստիպված են եղել տարիներ շարունակ հարմարվել եղած պայմաններին: Ֆինանսական ներդրումներն ուղղվել են որդու բարձրագույն կրթության ապահովմանը: Տարիներ տևած շինարարությունն ավարտվել է միայն երեք ամիս առաջ: Դրան մասնակցել է նաև անհրապույր շինության մեջ ծնված ու արդեն 29 գարուն ապրած Հովհաննեսը:
«Մեր տունը 1971 թվականի կառույց էր, որի առաջին քարերը դրել էր պապս: Պապիս գործը հայրս ու ես փորձեցինք շարունակել. սենյակներին կից ստեղծեցինք կցակառույց, սակայն, պատերն ու ծածկը անելուց հետո, տունն այդպես էլ անավարտ մնաց: Ընտանիքում բոլորս աշխատում ենք, սակայն ամենօրյա հոգսերը չէին թողնում ավարտել շինարարությունը. հերթը դրան չէր հասնում: Ձեր օգնությունը եթե չլիներ, ով գիտե՝ երբ կավարտեինք», - ասել է ընտանիքի որդին՝ Հովհաննեսը:
Մաթևոսյանների ընտանիքը բնակարանաշինության ծրագրի՝ 2021 թվականի շահառուներից մեկն է: Վիվա-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» միայն անցյալ տարի լուծել են 87 ընտանիքի խնդիր:
«Տարիներ շարունակ, մենք փորձում ենք հասարակությանը փոխանցել մի արժեհամակարգ, որի հիմքում, միմյանց աջակցելով՝ տուն, համայնք, երկիր կառուցելն է: Մենք ասում ենք՝ մի եղիր անտարբեր, և ձգտում ենք հնարավորինս հետևել այդ կարգախոսին: Վերջին տարիներին, երբ կյանքի ռիթմը փոխվեց, մենք էլ փոխեցինք մեր աշխատանքի գործիքները: Դա որոշակիորեն խանգարեց այս ծրագրում ընդգրկված ընտանիքներին հանդիպելուն, հնարավորության դեպքում՝ կամավորության սկզբունքով շինարարությանը մասնակից դառնալուն, բայց ոչ՝ մեր նպատակի իրականացմանը: Ուրախ եմ տեսնել, որ ևս մեկ ընտանիքի հաջողվել է իրականացնել տարիների երազանքը: Փորձեք մոռանալ ապրած դժվարությունները և անցյալում թողնել այդ հուշերը: Մեր նպատակը ձեզ առավել ամուր տեսնել է: Եթե մեզ հաջողվում է լուծել թեկուզ մեկ մարդու խնդիր, նրա մեջ ամրապնդել հույսը, տեսնել հայրենիքը չլքելու վճռականությունը, ապա վստահաբար կարելի է ասել, որ ծրագիրը կարևոր է և արդարացված»,- տեսազանգի ժամանակ ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Ցավոք, Հայաստանում դեռ շատ մարդիկ կան, որ չունեն ամուր տանիք ու ապրելու համար անհրաժեշտ տարրական պայմաններ: Այնքան ուրախալի է տեսնել այս մարդկանց երջանկությունը: Հույս ունեմ, որ յուրաքանչյուր քարը, որ դրվում է կառուցվող տան հիմքում, ու յուրաքանչյուր մեխը, որ խփվում է, ամրացնում է մեր կամքը. կառուցում ենք տուն՝ ուրեմն նաև համայնք ու հայրենիք»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:
Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ, տասը տարվա ընթացքում նոր տուն ունենալու բերկրանքն արդեն վայելում է շուրջ 400 ընտանիք:
Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am։
«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է 86.5 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com։
Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազոhւրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա ետվճարներից կազմվում է շրջանառու ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է մոտ 1300 ընտանիքների: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել՝ www.fcharmenia.org կամ գրել [email protected] էլ հասցեին:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-18 14:31
В рамках клиенториентированной политики компания «Южно-Кавказская железная дорога» проводит ряд мероприятий по улучшению сервиса обслуживания пассажиров.
-
2025-04-18 11:26
"Очередная демонстрация трагедии нашей страны имела место в НС, - пишет на своей странице в Фейсбук экс-замминистра обороны Армении Артак Закарян. - Обвиняемые в заговоре, те, кто отрекся от тысячелетнего армянского Арцаха и сдал его, те, кто пожертвовал более 5000 молодых жизней в спровоцированной авантюрной войне, те, кто сдал оккупированную Азербайджаном территорию площадью более 200 квадратных километров, те, кто отдал территории РА (Армянской ССР) врагу путем делимитации, те, кто довел страну до порога общего долга в размере около 13 миллиардов долларов, говорят о своих "достижениях"...
-
2025-04-17 16:27
Британский журнал Global Banking & Finance Review назвал Ардшинбанк лучшим в Армении по итогам 2025 года сразу в четырех категориях: «Лучший корпоративный банк» «Лучший банк в сфере корпоративной и социальной ответственности (КСО)» «Лучший прайвит банк» «Лучший розничный банк»
-
2025-04-17 09:10
По инициативе и при непосредственном участии Юрия Навояна, председателя организации ДИАЛОГ, в одноименной книжной серии в Москве издан сборник стихов 100-летнего ветерана Великой Отечественной войны Лачина СТЕПАНЯНА «Моё время, моя Победа».
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2023-09-18 18:43
«Yandex Plus» ծառայությունն այժմ հասանելի է Viva-MTS-ի «X» և «Y» սակագնային պլանների կանխավճարային և հետվճարային բաժանորդների համար:
-
2023-09-15 16:51
Վիվա-ՄՏՍ-ում ավարտվել է «Viva University» («Վիվա Յունիվերսիթի») կրթական ծրագրի երկամսյա դասընթացը: Շրջանավարտների հերթական խումբը պատրաստ է ձեռք բերած փորձով ու գործնական գիտելիքով տեղ գտնել աշխատաշուկայում և լավագույն արդյունք գրանցել մասնագիտական ոլորտում: Ավարտական հավաստագիր ստացած 22 ուսանող մասնագիտական փորձ է ձեռք բերել երկու՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և վաճառքի ու բաժանորդների սպասարկման ոլորտում:
-
2023-09-06 18:03
Տվյալների հավաքագրում և բազաների կառավարում, պլանավորում, զարգացում և աջակցություն…. Տարբեր նեղ մասնագիտական խմբերում ընդգրկված 15 ուսանող ՏՏ (տեղեկատվական տեխնոլոգիաների) ոլորտում գործնական գիտելիքներ ստանալու և հմտանալու իրական հնարավորություն է ունեցել Վիվա-ՄՏՍ-ում:
-
2023-09-05 17:35
Վիվա-ՄՏՍ-ն իր հաճախորդներին առաջարկում է աշխատանքային հեռախոսահամարներից ստացված և կատարված զանգերի ամբողջական վերահսկման գործիք։ Վիվա-ՄՏՍ-ի առաջարկած՝ կորպորատիվ շարժական և ֆիքսված ծառայությունների նոր կոնվերգենտ լուծումը լայնորեն կիրառվում է շատ ոլորտներում, հատկապես այն ընկերությունների կողմից, որոնք ունեն հեռավար աշխատող ու շրջիկ աշխատակիցներ: