Մետաքսե Հակոբյան․ Առանց որևէ խոստման՝ անհնար է, որ Ադրբեջանը համաձայներ գազատարը վերանորոգել
Արցախում գազամատակարարումն առայժմ չի վերականգնվել։ Այս պահին էլ Ստեփանակերտում ձյուն է տեղում, մառախուղ է և շատ ցուրտ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Հաղորդագրությունը, որով օրեր առաջ հայտարարվեց, որ ադրբեջանական կողմը սկսել է վերանորոգել Հայաստանից Արցախ մտնող գազատարը, աբսուրդային էր։ Հայտարարությունը մեզ զարմացրեց, որովհետև այնտեղ նշված էր, որ վերնորոգման աշխատանքները սկսվել են ՀՀ կառավարության ու ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ։
Եթե նույնիսկ բանակցություններ են եղել և գաղտնի են պահվել, ես դրա մեջ վտանգ եմ տեսնում, որովհետև առանց որևէ խոստման՝ անհնար է, որ ադրբեջանական կողմը որևէ գործողություն կատարեր։
Իրականում մենք նման որևէ գործընթաց չենք նկատել, քանի որ նման հանդիպումները տեղի են ունենում Արցախի անվտանգության խորհրդի ներկայացուցիչների, ռուս խաղաղապահների և ադրբեջանական կողմի մասնակցությամբ։ Միանշանակ է, որ ՀՀ իշխանությունները մասնակից են ինչ-որ գործարքի», - ասաց արցախցի պատգամավորը։
Մետաքսե Հակոբյանը շեշտեց, որ մինչև այժմ, եթե կոմունիկացիոն ինչ-ինչ խնդիրներ են առաջացել, ռուս խաղաղպահների ուղեկցությամբ նշված վայր մոտեցել և անսարքությունները վերացրել են արցախցի մասնագետները։
«Հատվածը, որտեղ տեղի է ունեցել գազատար խողովակի վթարը, ճանապարհի այն հատվածում է, որը, ըստ էության, պետք է չեզոք գոտի լիներ, բայց անընդհատ ասում են, որ թշնամու վերահսկողության տակ մնացած տարածքում է։ Արդեն հստակ ինֆորմացիա է ստացվում, որ վթարը չեզոք գոտում է։ Եթե հաշվենք, որ ճանապարհից մինչև 5 կմ պետք է լիներ չեզոք գոտի, իսկ դա 5 կմ չի հատում, հետևաբար վթարը չեզոք գոտում է՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի ձախ հատվածում», - նշեց մեր զրուցակիցը։
Մետաքսե Հակոբյանը նկատեց՝ որքան էլ հավաստիացումներ հնչեն, որ Արցախի իշխանությունները գործադրում են բոլոր ջանքերը՝ գազամատակարարումը ժամ առաջ վերականգնելու, իր վստահելի աղբյուրները տեղեկություն չունեն՝ երբ Արցախում կրկին գազ կլինի:
«Լսում եմ միայն իշխանական կողմից մի քանի հոգու հայտարարություն, որ ամեն օր ասում են՝ «այսօր լինելու է, այսօր լինելու է», բայց Արցախի իշխանությունները կամ ստում են, կամ ուղղակի գիտեն, որ գազ չի լինելու», - ամփոփեց խոսքն արցախցի պատգամավորը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-12 15:51
"Воздержусь от комментариев на эту тему – всё уже сказал Айк Мамиджанян", – заявил третий президент Армении Серж Саргсян, отвечая журналистам на вопрос о действиях фракции «Армения» в рамках процесса импичмента.
-
2025-06-12 15:47
Не знаю, в чем проблема, но фактом является то, что на данный момент под бланком процесса выражения вотума недоверия премьер-министру подписались лишь 6 депутатов. Об этом заявил в беседе с журналистами в Республиканском Пантеоне в парке имени Комитаса 12 июня выдвинутый парламентской фракцией «Честь имею» кандидат в премьер-министры Армении, глава укрупненной общины Масис Давид Амбарцумян.
-
2025-06-12 15:42
Совет управляющих МАГАТЭ одобрил резолюцию, согласно которой Иран не соблюдает свои обязательства в ядерной сфере, сообщает Associated Press (AP) со ссылкой на источники.
-
2025-06-12 14:26
С 8 по 11 июня 2025 года на Армянской атомной электростанции (ААЭС) состоялся предварительный визит Корпоративной партнерской проверки с участием экспертов Всемирной ассоциации организаций, эксплуатирующих атомные электростанции (ВАО АЭС).