ԵԱՏՄ-ն և Իրանը պատրաստում են ապրանքների ցանկ՝ ապագա ԱԱԳ-ի շրջանակում առանց մաքսերի առևտրի համար
Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) սկսել է Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքումից հետո առանց մաքսերի ռեժիմի համար ապրանքների ցանկի քննարկումները։ Այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) մամուլի ծառայությունը՝ մարտի 14-ից 16-ը Թեհրանում կայացած ազատ առևտրի շուրջ բանակցությունների արդյունքներով։
«Ազատ առևտրի մասին համաձայնագրի կարգավորիչ մասի նախապատրաստման աշխատանքների մեծ մասն ավարտված է։ Սկսել ենք քննարկել այն ապրանքների ցուցակը, որոնք հետագայում կվաճառվեն առանց մաքսատուրքի։ Մենք պայմանավորվել ենք մեր իրանցի գործընկերների հետ շարունակել աշխատանքը համաձայնագրի պատրաստման ուղղությամբ դինամիկ ռեժիմով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ԵՏՀ ներկայացուցիչը տեղեկացրել է, որ ազատ առևտրի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա ապրիլի վերջին Մոսկվայում։ Ցեցինովսկու խոսքով՝ Թեհրան այցի մեկ այլ կարևոր արդյունք է ԵԱՏՄ-ի և Իսլամական Հանրապետության միջև լիաֆորմատ ազատ առևտրի ռեժիմի անխափան անցմանն ուղղված ժամանակավոր համաձայնագրի կիրառման ժամկետի երկարաձգման մասին արձանագրության ստորագրումը։
ԵՏՀ-ի տվյալներով՝ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև փոխադարձ ապրանքաշրջանառությունը 2021թ․ կազմել է 5 միլիարդ դոլար՝ տարեկան կտրվածքով աճելով 73,5 տոկոսով։ Միաժամանակ, ԵԱՏՄ երկրների արտահանումն աճել է 2,1 անգամ՝ 1,65 միլիարդ դոլարից հասնելով 3,42 միլիարդ դոլարի, իսկ ներմուծումն աճել է 28,8 տոկոսով՝ 1,25 միլիարդ դոլարից հասնելով 1,61 միլիարդ դոլարի, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: